TikTok –ն ավելացնում է «ծնողական վերահսկողություն» գործիքը
TikTok վերամշակողներն ավելացրել են «ծնողական վերահսկողություն» առաջարկությունը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, «Ընտանեկան անվտանգության ռեժիմի» (Family Safety Mode) շնորհիվ մեծահասակները կարող են սահմանափակել երեխաների կողմից օգտագործվող ծրագրերը։
TikTok-ում նոր գործիքը թույլ է տալիս սահմանափակումներ մտցնել անձնական հաղորդագրությունների փոխանակման և էկրանի ժամանակի վրա, ինչպես նաև պաշտպանել անչափահասին ոչ պատշաճ բովանդակություն դիտելուց: Նոր ռեժիմն ակտիվացնելու համար ծնողին պետք է նախ ստեղծի իր հաշիվը և այն կապի դեռահասի հաշվին:
TechCrunch-ը նշում է, որ այդ հնարավորությունը TikTok-ը նախկինում ուներ, բայց հասանելի էր միայն հենց պրոֆիլի սեփականտիրոջը։
Family Safety Mode ռեժիմն առաջինը հասանելի կլինի Բրիտանիայում։ Առաջիկա շաբաթներին այն կմիացնան նաև այլ շուկաներում։