Պուտինը խոսել է Մեդվեդևի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հարաբերությունների մասին: Այդ մասին գրում է Gazeta-ն:
Հարցին, թե արդյոք նա նախկինում Մեդվեդևի հետ քննարկել էր կառավարության լուծարման հարցը, Պուտինն ասել է, որ դա իր անձնական հարաբերություններն է կառավարության նախկին ղեկավարի հետ:
«Դմիտրի Անատոլևիչի հետ մենք ունենք երկար տարիների բաց, ընկերական, բարեկամական հարաբերություններ: Մենք միմյանցից գաղտնիքներ չունենք: Հետևաբար, մենք դա քննարկել ենք նրա հետ», - խոստովանել է Պուտինը:
Նա հավելել է, որ Մեդվեդևը նախապես տեղյակ էր կառավարության մոտալուտ հրաժարականի մասին:
Նշենք, որ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց կառավարության հրաժարականի մասին 2020 թվականի հունվարի 15-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ