Սպորտ 13:31 20/02/2020 Հայաստան

Մրցումների ընթացքում Արթուր Ալեքսանյանը ատամների և ծնոտի շրջանում վնասվածք է ստացել

«Եվրոպայի առաջնության ընթացքում ունեցանք 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուրադ Սահակյանը։

Ըստ Սահակյանի, հաղթական մեդալներից բացի առաջնության ընթացքում հայ մարզիկներն ունեցել են նաև բացթողումներ. գոտեմարտերը մի կողմից գոհացնող էին, մյուս կողմից՝ ոչ։

«55 կգ քաշային կարգում կային տղաներ, որ մեդալ չնվաճեցին, իսկ երրորդ տեղում հայտնված տղաները կարող էին լինել նաև եզրափակչում»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչն, ապա հավելեց՝ այնուամենայնիվ պայքարը թեժ էր, և հայ մարզիկների գրանցած արդյունքը բավարար է։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը նշեց, որ ընդհանուր արդյունքները գոհացնող են, բայց տարբեր քաշային խմբերում պայքարած մարզիկների գրանցած արդյունքներից որոշները՝ ոչ։

«55 կգ քաշային կարգում մեր մարզիկը կարող էր լավ արդյունք գրանցել։ Ռուդիկ Մկրտչյանն իր ունեցած հնարավորություններից շատ քիչը ցուցադրեց։  Իսկ օրինակ 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը շատ լավ էր զգում իրեն, նա ապացուցեց, որ իր կարգում բարձր է բոլորից, պայքարը շատ դժվար էր, բայց ինքն արդարացրեց մեր հույսերը»,- նշեց Ալեքսանյանը։

Մարզչի խոսքով, 63 կգ քաշային կարգում գոտեմարտող մարզիկից՝ Սահակ Հովհաննիսյանից, հավաքականն  ավելին էր սպասում, բայց մասնակցությունը ցածր արդյունք է գրանցել, թեև հնարավորություն եղել է ավելին անելու։  Ըստ Ալեքսանյանի, մարզիկին խանգարել է փորձի պակասը, կամ երևի զգացողությունը. նա երիտասարդ է, և առաջին անգամ է մասնակցել նման պատասխանատու մրցաշարի։

«67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը փորձ ուներ, մինչ այս առաջնությունը երկու անգամ Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր է եղել, բայց ինքն էլ մրցավարական սխալի պատճառով եզրափակչում չգոտեմարտեց։ Այդ սխալի համար մրցաշարի  երեք մրցավարներ հաջորդ օրը հեռացվեցին, բայց մենք զրկվեցինք եզրափակչում գոտեմարտելուց»,- ասաց Ալեքսանյանը։

72 կգ քաշային կարգում գոտեմարտած Մալխաս Ամոյանը ևս, ըստ մարզչի, ահագին լուրջ փորձ ունի, երիտասարդ մարզիկների մեջ մեծահասակների մրցաշարում մեդալակիր է, սակայն  նա ևս մարզիչների ուզած ձևով չի գոտեմարտել։

«77 կգ քաշային կարգում ծանր գոտեմարտերով մինչև քառորդ եզրափակիչ հասավ Կարապետ Չալյանը։ Նա շատ լավ գոտեմարտեր է արել, սերբ մարզիկի հետ գոտեմարտելուց մրցավարներին հնարավորություն չտվեց, որ իրեն խանգարեն։ Շատ ծանր 3 գոտեմարտերով անցավ, իսկ չորրորդ գոտեմարտի ընթացքում չվերականգնվեց և իր հնարավորություններից թույլ հանդես եկավ։ Մենք կարծում էինք, որ անպայման եզրափակչում է լինելու Չալյանը, բայց էսպես ստացվեց, երրորդ տեղ բերեց, էլի դժգոհ չենք»,- նշեց մարզիչը։

82 կգ քաշային կարգում գոտեմարտող Ռուբեն Ղարիբյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության ընթացքում վնասվածքներ ստանալուց, բուժումներ ու վիրահատություններ անցնելուց հետո առաջին անգամ էր մասնակցում առաջնությանը, ու թեև մարզիկը մեդալով չի վերադարձել, նրա գրանցած արդյունքներից Ալեքսանյանը գոհ է. «Փորձի պակաս կար, երկար տարիներ միջազգային մրցաշարերի չմասնակցելը հենց այդ հետևանքն է ունենում։ Իրեն մենք պետք է տարբեր մրցումներով անցկացնենք, որ կարողանա փորձը անցնել»։

87 կգ քաշային կարգում գոտեմարտող Մաքսիմ Մանուկյանը հենց մրցումների առաջին օրվանից հիվանդ է եղել, և իր հետ խորհրդակցելուց հետո մարզիչները որոշել են մարզիկին թույլ տալ գոտեմարտել. «Բայց փաստորեն ստացվեց, որ չկարողացավ, դե հիվանդ դուրս եկավ դաշտ և մենք հույս չունեինք արդյունքի։ Երևաց, որ օրգանիզմը թույլ է և մարզիկը չկարողացավ իր հնարավորությունների սահմանում գոտեմարտել»։

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը, մարզչի խոսքով, վնասվածքից հետո ապաքինվել է, բայց էլի տեղ ունի ավելի լավ գոտեմարտելու. «Փորձելու ենք մինչև օլիմպիական խաղեր Արթուրին ավելի լավ մարզավիճակի հասցնել։  Ինքը ոչ մի շանս չի տվել հակառակորդին, թեև այսօր իր հակառակորդներն արդեն համակերպված են գալիս, որ պարտվելու են, և հենց սկզբից սկսում են խփել, և մարտի կանոններից դուրս հնարքներ անել։ Ես զարմացա, որ մուսուլմանական երկրների մարզիկներից բացի այլ երկրների ներկայացուցիչները ևս նման կերպ են վարվում։ Օրինակ Ֆինլանդիայի մարզիկը, ում հետ Արթուրն ընկերություն է անում, փորձեց հարվածներով հունից հանել նրան։ Մեր վտանգն էն էր, որ Արթուրը հունից դուրս չգար և հարվածով չպատասխաներ, որովհետև միանգամից կհեռացնեին նրան»։

Մարզիչը նշեց, որ մրցումների ընթացքում Արթուր Ալեքսանյանը ատամների և ծնոտի շրջանում վնասվածք է ստացել և այժմ բուժվում է։

Նշվեց նաև, որ ծանր քաշային կարգում գոտեմարտող Դավիթ Հովասափյանը հակառակորդներին 15 կգ-ով զիջում է, և դեռևս չի կարողանում հաղթահարել իրենից բարձր քաշի տղաներին։ Մարզիչը հույս հայտնեց, որ Հովասափյանը դեռ կկարողանա այդ քաշային կարգում գոտեմարտել. «Նա իր հակառակորդներին ոչնչով չէր զիջում, բայց քաշի խնդիր ունի, պետք է փորձենք իր քաշը բարձրացնել»։

Հայաստանի հավաքականի մարզիչ Աամվել Գևորգյանն էլ ասաց, որ Հայաստանը նման արդյունք գրանցել էր 12 տարի առաջ.

«Մեզ համար այսպիսի արդյունքն իրականում պարտավորեցնող է։ Մենք փոքր երկիր ենք, և մեր մարզիկները ոչ միայն հակառակորդին են կարողանում հաղթել, այլ նաև կարողանում են ոչ արդար մրցավարներին չպատասխանել և հաջողություն գրանցել»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}