Մերձավոր Արևելքում միանգամից երկու փաստացի ռազմադաշտերում բախվել են Ռուսաստանի և Թուրքիայի շահերը. Վարդան Ոսկանյան
Մերձավոր Արևելքում սրընթաց զարգացումներ են, որոնցում միանգամից երկու փաստացի ռազմադաշտերում բախվել են Ռուսաստանի և Թուրքիայի շահերը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սիրիական Իդլիբում ռուսական աջակցությամբ կառավարական զորքերը ռազմական լուրջ հաջողություններ են գրանցում և, ըստ էության, մեթոդաբար դուրս մղում թուրքամետ ահաբեկիչներին և թուրքական «խաղաղապահներին» Սիրիայի տարածքից՝ պատրաստվելով վճռական գրոհին, իսկ Մոսկվայում Ռուսաստանի պաշտապանության նախարարի հետ հանդիպող ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը հարված է հասցնում Տրիպոլիի նավահանգստում ռազմական ուղեբեռով կայանած թուրքական նավին։
Բոլորը սպասում են՝ հասկանալու արդյոք Էրդողանը միայն սպառնո՞ւմ է, թե իրոք վճռական է ներխուժելու Սիրիայի հյուսիս-արևմուտք և կանխելու Իդլիբ քաղաքի ազատագրումը, այն դեպքում, երբ ՄԱԿ-ում Ռուստաստանի ներկայացուցիչը հայտարարում է, որ Սիրիայում պետք է շարունակել ահաբեկչության դեմ պատերազմը և սիրիական պետական վերահսկողության տակ վերցնել այս երկրի ողջ տարածքը»,-գրել է Վարդան Ոսկանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ