«Ցույց են տալիս 97 տոկոս բացահայատում, Փաշինյանն իրենց մեդալ ու պագոն է տալիս, արդյունքում ունենում ենք նոր զոհեր»
«13 ու ավելի տարի ծնողների փողոցային պայքարը մեր աչքի առաջ է, սակայն արդյունքը զրո է»,-լրագրողներին ասաց կառավարության դիմաց բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերի բողոքի ակցիային միացած իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նա նշեց, որ իրենց վերջին ակցիայից հետո որոշ քայլեր արվել են իշխանության կողմից՝ եղել են պաշտոնանկություններ, հայտարարություններ։
«Այո, կարևոր միջոցառումներ են, բայց արդյունք չեն տալու այնքան ժամանակ, մինչև կադրերը չփոխվեն։ Եղած կադրերով առաջ գնալու որևէ շանս չկա։ Բանակում անպատժելիություն է, հովանավորվում է նաև դատախազության, քննչական մարմինների կողմից՝ չբացահայտելով ու չպատժելով»,- ասաց Ն.Կարապետյանցը։
Նա ընդգծեց, որ առավելագույնը, ով պատժվել է, սերժանտ է եղել, ոչ մի բարձր պաշտոնյա չի պատժվել, ընդհակառակը՝ շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Ն.Կարապետյանցն ասաց, որ այսօր առավոտյան կառավարությունից իրեն զանգահարել և ասել են, որ գրավոր նամակ են ուղարկել։
«Ես ասացի, որ մենք դիմում չենք գրել, այլ հայտարարությամբ ենք հանդես եկել, ակնկալում ենք հանդիպում վարչապետի հետ, որպեսզի կարողանանք այս բոլոր գործերով ներկայացնենք իրական իրավիճակը, ցույց տանք, թե ինչպես են կոծկվում։ Ցույց են տալիս 97 տոկոս բացահայատում, իրենք իրենց ծափահարում են, Փաշինյանն իրենց մեդալ ու պագոն է տալիս, բայց արդյունքում ունենում ենք նոր զոհեր։ Եթե նախկին գործերը նորմալ բացահայտվեին, մենք այս զոհերն իրականում չէինք ունենա։ Պաշտոնական տեսակետներից բացի՝ պետք է լսեն այս մարդկանց, փաստաբանների, իրավապաշտպանների տեսակետները»,- նշեց նա։
Ն. Կարապետյանցն ասաց, որ եթե վարչապետը չընդունի իրենց, պետք է պայքարի այլ տարբերակ փնտրեն, որովհետև իրենց ձայնը պետք է անպայման լսելի լինի։
«Բոլոր կառույցների ղեկավարների ասելիքները լսել ենք։ Հիմա ասելիք ունենք վարչապետին։ Պետք է իմանա, որ բանակում սպանությունների պատճառներից են նաև չբացահայտված քրեական գործերը։ Պետք է հանդիպենք Փաշինյանի, համապատասխան կառույցների ղեկավարի հետ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սևազգեստ մայրեր. Եթե Փաշինյանը ժամանակ ունի՝ գիրք բաժանելու, թող մեզ էլ ընդունի
- Իրավապաշտպան. Բանակում ինքնասպանություններն ու սպանությունները կանխելու որևէ ռեալ գործողություն չեմ տեսնում
- Թույլ չենք տալու, որ մի քանիսի պագոնի վրայի աստղի համար մեր երեխեքին մատաղ անեն. Կարապետյանց
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների մահվան գործերը տեղում դոփում են
- Սևազգեստ մայր. Ես շիշը կտայի քննիչի գլխին
- ԱԺ-ում քննարկման ժամանակ սևազգեստ մայրը բաժակով ջուր շփեց քննիչի վրա
- Սևազգեստ մայրերն ԱԺ-ում. «Գործերը տարել են փակուղի, ինչպե՞ս քննարկենք»»
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում