Տ.Հայրապետյան. Սեղանի վրա դրված չաշխատող տարբերակների փոխարեն առաջ ենք քաշել այլ օրակարգ
«Մենք առաջ ենք քաշել մի օրակարգ, որը միջազգային հանրության աչքում, իմ դիտարկմամբ, շատ ավելի հնարավոր աշխատող է թվում, քան այս կամ այն լուծումները, որոնք մշտապես դրվել են սեղանին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը։
Նա նշեց, որ արդեն մի քանի տասնամյակ սեղանի վրա դրված այս կամ այն չաշխատող տարբերակի փոխարեն իրենք առաջարկում են մթնոլորտի առողջացում, դրան ուղղված հումանիտար միջոցառումներ, Արցախի վերադարձ բանակցային սեղան և լիարժեք ֆորմատի վերականգնում, նոր դրանից հետո բուն գործողությունների, հնարավոր լուծումների մասին խոսակցություն, որը, ինչպես նշվում է, պետք է ընդունելի լինի տարածաշրջանում լուծման կրողը հանդիացող երեք ժողովուրդների համար։
«Այդ մոտեցումները, իհարկե, ադրբեջանական կողմը բավական ծանր է տանում։ Այսօր, ըստ էության, ոչ միայն Ալիևը, նաև իրենց ԱԳ նախարարը «երնեկ են տալիս» նախկին քննարկումներին, ինչը ցույց է տալիս, որ ստեղծված իրավիճակը բնավ իրենց օգտին չէ։ Սա իրենք հասկանում են։ Այսօր փոխված իրադրության պայմաններում Ալիևը քաջ գիտակցում է, որ այս լեգիտիմությամբ Հայաստանն իսկապես սկսել է իր օրակարգը թելադրել բանակցային գործընթացում և այդ օրակարգն ընկալելի է»,- ասաց Տ.Հայրապետյանը։
Նրա կարծիքով, իրենք չպետք է շարունակեն նախորդների քաղաքականությունը այդ հարցում՝ հաշվի առնելով նոր իրադրությունը, դրան զուգահեռ իրենց կողմից իրականացվող բոլոր ռեֆորմները, որոնք իրականացնում են բանակում։
Տ.Հայրապետյանն ասաց, որ քաջ գիտակցում են Ադրբեջանի նման հակառակորդի պարագայում էսկալյացիայի հավանականությանը, ինչն էլ հաշվի առնելով՝ հզորացանում են բանակը, զուգահեռաբար ամրապնդում դիրքերը բանակցային գործընթացում։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
- Ալեքսանդր Իսկանդարյան․ Փաշինյան-Ալիև հանդիպումը ցույց տվեց որտեղ ենք մենք գտնվում
- Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա
- Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար»
- Ալեքսանդր Մանասյանը գտնում է` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի բերած պատմական փաստարկները թույլ էին
- Մյունխենյան բանավեճ․ ինչ մոռացավ ասել Նիկոլ Փաշինյանը
- Ադրբեջանագետ. Բացարձակ էական չի՝ դուր եկավ ձեզ Փաշինյանի ելույթը, թե չէ, լավ ֆորմատ էր, թե չէ
- ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկում՝ Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ
- Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը
- Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին. Գագիկ Համբարյան