Կրկին հանգստյան օրերի տեղափոխություններ՝ կառավարությունից
Կառավարությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որոշեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան նշեց, որ Կառավարությունը սովորաբար նման որոշումները կայացնելիս աշխատանքային օրը տեղափոխում է հաջորդող շաբաթվա օրերից մեկը, բայց այս դեպքում տեղափոխվելու է նախորդ շաբաթ։ Արդյունքում՝ մայիսի վերջին, տոների կապակցությամբ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան հանգստանալ 4 օր։