ԱՄՆ-ն չի կողմնորոշվել Թուրքիային «Patriot» հրթիռ մատակարարելու հարցում
Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ որոշում չի ընդունել Թուրքիային «Patriot» հակաօդային հրթիռային համակարգերի մատակարարելու վերաբերյալ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով «Anadolu» լրատվամիջոցի աղբյուրներին։
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «CNN Turk»- ին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը կարող է «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգ մատակարարել Անկարային՝ վերջինիս աջակցելով Իդլիբ նահանգում տիրող իրավիճակում:
Անցած մի քանի տարիների ընթացքում Անկարան Վաշինգտոնի հետ բանակցություններ էր վարում ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ, բայց դրանք հաջողությամբ չեն պսակվել: Ըստ թուրքական իշխանությունների հայտարարությունների, այս իրավիճակի հետ կապված, հանրապետությունը ստիպված է եղել Ռուսաստանից գնել С-400 զենիթահրթիռային համակարգեր ՝ իր պաշտպանական կարիքները բավարարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա
- ԵՄ առաջնորդները կոչ են անում անհապաղ դադարեցնել Իդլիբում ռազմական գործողությունները
- Իդլիբ. Ոչնչացվել է մեկ տանկ, վեց հետևակային մարտական մեքենա