Գերմանիայի Հանաու քաղաքում հարձակման արդյունքում սպանվածներից 5-ը Թուրքիայի քաղաքացիներ են
«Ռասիզմն ու ատելությունը թույն է, որը քայքայում է մեր հասարակությունը և հանգեցնում բազմաթիվ հանցագործությունների», - այսպես է մեկնաբանել Գերմանիայի կանցլերը Անգելա Մերկելը չորեքշաբթի երեկոյան Գերմանիայի Հանաու արվարձանում գտնվող 2 բարերում տեղի ունեցած հրաձգությունը։
Այս հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, որից 5-ը Թուրքիայի քաղաքացիներ են:
Մերկելը հավելել է, որ վերահսկելու է հետաքննության ընթացքը։
Հիշեցնենք, որ ենթադրյալ հանցագործին, որը հրաձգություն էր իրականացրել, գտել էին իր տանը մահացած, մեկ այլ դի էլ հայտնաբերվել էր տան պահեստում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում