Զելենսկու կուսակցությունը միջոց է գտել՝ Ղրիմում «ընտրություններ» անցկացնելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Ելենա Մոշենեցը խոսել է Ղրիմի թերակղզու տարածքում ընտրությունների անցկացման մեթոդի մասին: Նա համապատասխան հայտարարությունն արել ATR-ին տված հարցազրույցի ժամանակ:
Պատգամավորը նշել է, որ ընտրությունները կարող են անցկացվել թերակղզու սահմանին՝ ստեղծելով «հատուկ կետեր» այնտեղ քվեարկելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն։
Մոշենեցը, նաև հավելել է, որ չկան Ղրիմում «ընտրություններ» անցկացնելու իրական մեթոդներ:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք:
Նշենք նաև, որ Ադրբեջանն էլ իր հերթին է «ընտրություններ» անցկացնում Լեռնային Ղարաբաղում՝ ընտրատեղամասեր բացելով Բաքվում, և ընտրում իր «վիրտուալ» ներկայացուցչին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան