Քաղաքական 17:33 21/02/2020

Նախկինում ունեցել ենք սուպերնախագահական մոդել. Մակունց

«Ամեն ինչ պետք է զսպումների և հակակշիռների տրամաբանության մեջ լինի, հետևաբար չափազանց կարևոր է իշխանության բոլոր ճյուղերի անկախությունը, ինչը երաշխավորելու քայլերից մեկն էլ ձեռնարկվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում չի կարող սուպերվարչապետական համակարգ գործել։

Մակունցի խոսքով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կլինի երաշխիք, որ իշխանության մի ճյուղի ձեռքում չեն կենտրոնանա իշխանության մյուս ճյուղերը։

Անդրադառնալով Սահմանադրության ամբողջական փոփոխությունների հանրաքվեին՝ Մակունցը նշեց, որ հստակ ժամկետ, թե երբ կլինի այն, չկա, քանի որ ամեն ինչ կախված է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքի տևողությունից. «Չեմ կարծում, որ աշխատանքը մի քանի տարի կտևի»։

«Այս առնչությամբ ես ասել եմ, որ սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբը  պետք է քննարկի նաև խորհրդարանի և խմբակցությունների ուժեղացման հարցը։ Մենք՝ որպես պատգամավորներ, այստեղ նախաձեռնողականություն ցուցաբերում ենք, բայց սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը նույնպես պետք է օգտագործել այդ առումով»,- ընդգծեց Մակունցը։

Ըստ նրա, նախատեսվում է նաև դատաիրավական փոփոխությունների փաթեթ, որի շրջանակում գուցե առաջարկվեն փոփոխություններ, որոնց համաձայն ոստիկանությունը և ԱԱԾ-ն խորհրդարանին հաշվետու լինեն. «Պետք է հարցը ամբողջապես քննարկենք, այլ ոչ հատվածական վերցնենք և նայենք։ Չորեքշաբթի օրերին գալը և հարց ու պատասխանին մասնակցելը արդյո՞ք խորքային առումով լուծում է այն խնդիրը, որը խորհրդարանը դնում է իր առջև։ Հույս ունեմ, որ դատաիրավական փաթեթի բարեփոխումներում այդ հարցը նախատեսված կլինի և լուծումը կտրվի»։

Դիտարկմանը, թե քաղաքական որոշ ուժեր հայտարարել են, որ չեն մասնակցելու հանրաքվեին, իսկ «ոչ»-ի շտաբը հայտարարել է, որ ակտիվ քարոզչություն չի անելու, Մակունցն արձագանքեց, թե քաղաքական ուժերն իրենք են ընտրում՝ մասնակից են, թե ոչ. «Ինձ համար հարցն այլ դաշտում է՝ քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները համապետական այս իրադարձությանը որևէ դիրքորոշում չեն հայտնում: Եվ երկրորդ՝ չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ «ոչ»-ի քարոզ չի իրականացվելու, այնուամենայնիվ, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կոչ են անում, դրանով արդեն գրեթե անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ»:

Հարցին՝ ինչու՞ սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը չի ուղարկում Վենետիկի հանձնաժողով, Մակունցը պատասխանեց, որ դեռևս վերջնական քաղաքական որոշում չունենայդ առումով։ Նա վստահեցրեց՝ որոշում ընդունելու ժամանակ ունի իշխանությունը, բայց այստեղ մի փոքր տարակուսանք է առաջանում, քանի որ խոսքը արդեն իսկ հաստատված փաթեթի մասին է։

Դիտարկում եղավ, թե իշխանությունը հուսախաբ է արել իր օգտին քվեարկած 850  հազար քաղաքացիներին. «Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ նախագահի ձեռքից վերցրել են ամեն ինչ, նրա թևերը կտրել, ուղարկել են մի եվրավերանորոգված շենք ու ասել՝ նստի։ Դա չէ՞ր նշանակում, որ վարչապետն ու նախագահը պետք է հավասար լիազորություններ ունենային, մինչդեռ հիմա վարչապետը հայտարարում է, որ կառավարման մոդելի փոփոխություն առաջիկայում չի լինելու»։

Պատասխանելով՝ Մակունցն ասաց՝ ոչ, դա չի նշանակում, որ իշխանությունը հուսախաբ է արել իր ընտրողին։

«Սահմանադրական փոփոխությունների փաթեթ է քննարկվելու, և այն հարցերը, որոնք մտահոգություն են առաջացնում և սահմանադրական փոփոխությամբ կարող են լուծվել, ներառական աշխատանքի միջոցով կլուծվեն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ունեցել ենք կիսանախագահական կառավարման մոդել, որը փաստաթղթերով իսկապես եղել է իդեալական, բայց գործել է որպես սուպերնախագահական մոդել։ Իրավական գործընթացներից բացի չափազանց կարևոր է նաև քաղաքական կամքը։ Եվ ես ուզում եմ ընդգծել, որ ցանկացած ընտրության պարագայում կարևոր է քաղաքական կամքը հաշվի առնելը»,-շեշտեց Մակունցը։

Հարցին՝ արդյոք իշխանությունն արդեն ունի նոր ՍԴ դատավորների հավանական թեկնածուների ցանկ, Մակունցը պատասխանեց՝ ինքը չգիտի, թե ովքեր են դիտարկվում որպես ՍԴ դատավորներ. «Տեղյակ լինել չեմ կարող, քանի որ դա մեր լիազորությունների տիրույթում չէ։ Մենք չպետք է տեղյակ լինենք այդ ցանկից, ու չպետք է իմանանք, թե որպես ՍԴ դատավոր ո՞ւմ է տեսնում նախագահը, կամ ում կառաջարկի կառավարությունը»։

Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ՍԴ նիստերից բացակայելուն ՝ Մակունցն ասաց, որ յուրաքանչյուր սահմանադրական մարմնի առնչվող հարցի առաջինը պետք է պատասխանի այդ մարմինը. «Ես չգիտեմ՝ ինչ հիմք կա այդ բացակայությունների տակ, արդյոք ներկայացվում են որոշակի փաստաթղթեր ՍԴ, թե ոչ։ Այդ հարցին պատասխանող կողմը և այդ հարցին ընթացք տվողը ՍԴ-ն է»։

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե արցախցիները չպետք է քվե տան Արցախի նախագահի այն թեկնածուներին, որոնք ՀՀ լեգիտիմ իշխանության մասին ատելության քարոզ են անում, ապա, ըստ Մակունցի, այդ հայտարարությունն ուղղորդող կոչ չէր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}