Ֆեյսբուքը հարկեր չի վճարել
Ամերիկյան հարկային ծառայությունը հայտարարել է, որ Facebook ընկերությունը չի վճարել 9 միլիարդ դոլար հարկ։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին։
ԱՄՆ տվյալներով, սոցիալական ցանցը հարկերից խուսափել է 2010-ին Իռլանդիայում դուստր ձեռնարկության հետ միասին։ Հարկային ծառայությունը պնդում է, որ Facebook-ը արհեստականորեն իջեցրել է դուստր ձեռնարկությանը վաճառված մտավոր սեփականության գինը: Նրանց գործարքի գինը գնահատվել է 6,5 միլիարդ դոլար։ Բացի այդ, Իռլանդիայում եկամտահարկի դրույքաչափն ավելի ցածր է, քան Միացյալ Նահանգներում (12,5% ՝ ընդդեմ 35%):
Ընկերությունում մեկնաբանել են այդ հայցը։ Նրանց խոսքով, ստիպված էին դա անել միջազգային ֆինանսական բորսայից դուրս գալու ռիսկերի պատճառով։
Հայտնի է, որ արդեն դատական հայց է ներկայացրել Facebook- ի դեմ Սան Ֆրանցիսկոյի դատարանում: