Հասարակություն 09:04 21/02/2020 Հայաստան

Անկախ Հայաստանում իրագործված ամենամասշտաբային շինարարական ծրագրերը

Խոշորամասշտաբ նախագծերն աշխատատեղեր ապահովելուց, տնտեսությունն աշխուժացնելուց բացի, նաև մեծ ազդեցություն են ունենում բնակչության ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Դրանք ամենադժվարն են, ամենաթանկը, բայց երկրների զարգացման համար ամենամեծ մուլտիպլիկացիոն արդյունք ապահովողը։ Մենք առանձնացրել ենք 7 մասշտաբային նախագծեր, որոնք ավելի ներկայանալի, ավելի բարեկեցիկ ու ավելի զարգացած են դարձրել Հայաստանը։ 

Կարևորելով ներդրումները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել է խոշոր նախագծերի իրականացման մտադրության մասին։ 

1. Դավթաշենի կամուրջ

Երևանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող և դեռևս խորհրդային Հայաստանում սկսված Դավթաշենի կամրջի շինարարությունն ավարտին է հասել 2001 թվականին։ Կամուրջն Արաբկիր վարչական շրջանը միացնում է Դավթաշենին՝ Հրազդան գետի կիրճի վրայով։ Մոտ 500 մետր երկարությամբ և 92մ բարձրությամբ կամուրջը շահագործման է հանձնվել 2000 թվականին։ 2001-ին վերջնականացվել են տրանսպորտային հանգույցների կառուցման աշխատանքները՝ մաս դառնալով զարգացման փուլ սկսելու այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավակնոտ ծրագրի։ Կամրջի կառուցման նախագծի արժեքը գնահատվել է ավելի քան 5 մլրդ դրամ։

Աղբյուրները՝
http://www.irtek.am/ 
http://web.archive.org/ 
Լուսանկարի աղբյուրը՝  https://ru.armeniasputnik.am


2. Դիլիջանի թունել

Հայաստանի ենթակառուցվածքների ապահովման կարևորագույն բաղադրիչը կազմող Դիլիջանի թունելի կառուցումը մեկնարկել է 1970 թվականին, սակայն ֆինանսավորման բացակայության ու պատմական բարդ ժամանակաշրջանի պատճառով 1992-ին դադարեցվել  է։ Տավուշի մարզը Գեղարքունիքին միացնող Սևան-Դիլիջան թունելի շինաշխատանքները վերսկսվել են Լինսի հիմնադրամի 5,7 մլրդ դրամ ծրագրային ներդրումներով։ 2,2 կմ երկարությամբ թունելը շահագործման է հանձնվել 2004 թվականին՝ ևս մեկ խոշոր ծրագիր ավելացնելով երկրորդ նախագահի ձեռքբերումների ցանկին։ Նույն ժամանակ բացվել է նաև Սևան-Դիլիջան թունելի հյուսիսային մուտքից մինչև Այրումի խաչմերուկ ձգվող 119 կմ երկարությամբ միջպետական նշանակության ճանապարհը:

Աղբյուրները՝
https://www.kavkaz-uzel.eu 
https://armenpress.am
Լուսանկարի աղբյուրը՝  https://www.tourister.ru/responses/id_20171 


3. Աղետի գոտու վերակառուցումը

1988-ի երկրաշարժից ավերված համայնքների ու քաղաքների վերականգնման համալիր ծրագիրը մեկնարկել է 2001 թվականին՝ Աղետի գոտու բարեկարգման նախագծի հաստատմամբ։ Աղետի գոտին զարգացման գոտի դարձնելու տեսլականով այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու համայն հայության ջանքերով ներգրավվեցին «Հայաստան» համահայկական, Հանսմանի հիմնադրամների, ՀՕՖ-ի, ՀՕՄ-ի և այլ բարեգործական կազմակերպությունների միջոցները։ Աղետի գոտում մեկնարկեցին լայնածավալ շինարարական աշխատանքներ: Միայն Լինսի հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 45 միլիոն ԱՄՆ դոլար՝ Շիրակի և Լոռու մարզերում «Բնակարանաշինություն» ծրագրի իրականացման համար։ Արդյունքում՝ բնակիչներին հանձնվել է 149 շենք, 3674 բնակարան։ Աղետի գոտին սկսել է աստիճանաբար վերածվել Զարգացման գոտու։ Հաջորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, բնակելի թաղամաս է կառուցվել 2009‑2010 թվականներին՝ 1566 ընտանիքի համար։ 2011 թվականին նույնպես իրականացվել են մոտ 26 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչի շնորհիվ բնակարանով ապահովվել է ևս 3223 ընտանիք։ 

Աղբյուրները՝
http://www.nssp-gov.am/ 
http://www.irtek.am/ 
http://report.gov.am/
http://www.2rd.am 
Լուսանկարի աղբյուրը՝ ​ http://www.2rd.am 


4. Հյուսիսային պողոտա

Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի նախագծի հիման վրա կառավարությունը Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագիրը հաստատել է 2000 թվականին։ Պետական և մասնավոր հատվածներից կատարվել են ավելի քան 300 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Հյուսիսային պողոտայի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2007 թվականին, դառնալով երկրորդ նախագահի կառավարման շրջանի հերթական խոշորամասշտաբ ծրագիրը։ Տվյալ ժամանակահատվածում այն դարձել է  Անդրկովկասի խոշորագույն քաղաքաշինական ծրագիրը, իսկ այսօր Երևանի երկու գլխավոր՝ Ազատության և Հանրապետության հրապարակներն իրար կապող Հյուսիսային պողոտան երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ժամանցի նախընտրելի վայրերից է։ 

Աղբյուրները՝
https://yerevan.today/ 
http://www.irtek.am/ 
Լուսանկարի աղբյուրը՝ ​ https://armeniasputnik.am/  


5. «Կումայրի վերածնունդ» ծրագիրը

Գյումրիի պատմական դիմագիծը վերականգնելու, զբոսաշրջային հմայքն ընդգծելու նպատակով 2017 թվականին այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվել է «Կումայրի վերածնունդ» ծրագիրը։ Բարելավվել են Ռուսթավելի փողոցի ենթակառուցվածքները, վերականգնվել են պատմական շինությունները։ Գյումրիի քաղաքապետարանն իր հերթին բարեկարգել է հարակից այլ փողոցներ, իսկ մասնավոր ներդրումներով մի շարք հյուրատներ, ռեստորաններ ու սրճարաններ են բացվել։ Ծրագիրը խթանել է ընդհանուր ներդրումային հոսքը դեպի Գյումրի՝ քաղաքը զբոսաշրջիկների համար դարձնելով գրավիչ։ Կումայրին վերականգնելու ծրագրի ներդրումային արժեքը գնահատվել է 200 միլիոն ԱՄՆ դոլար։

Աղբյուրները՝
https://armeniasputnik.am/ 
https://armenpress.am/ 
https://www.gov.am/am/ 
Լուսանկարի աղբյուրը՝ ​ https://www.lragir.am/2017/11/21/165203/ 


6. Սոցիալական բնակարանաշինություն

2011 թվականին մեկնարկել է սոցիալական բնակարանաշինության ծրագիրը, որով Հայաստանում կառուցվել 5 բնակելի համալիր՝ ենթակառուցվածքներով։ Նպատակ ունենալով լուծել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրը, կառուցապատումը նախաձեռնել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սոցիալական տարբեր խմբերի՝ երիտասարդ մասնագետներին, երիտասարդ ընտանիքներին և այլն, արդեն բաշխվել է 1500 բնակարան, ևս 2100-ը սպասում են։ Ծրագիրն իրականացրել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն, ապահովվել է շուրջ 4500 աշխատատեղ, առաջին փուլում կատարվել է շուրջ 3 մլն եվրոյի ներդրում: 

Աղբյուրը՝
http://ysugu.am/ 
Լուսանկարի աղբյուրը՝ ​ http://ysugu.am/index.php/2019/08/20/14851/ 


7. Հյուսիս-հարավ

Հայաստանի երկու հարևանների` Իրանի և Վրաստանի հետ ժամանակակից ստանդարտներով միջպետական ճանապարհի կառուցումը Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման ամենախոշոր ծրագրերից է։ Մեկնարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։ Այն հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը հարևան երկրների միջև՝ ապահովելով ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության նպատակով Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվել է 350 մլն ԱՄՆ դոլարի վարկ, Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից՝ 60 մլն Եվրոյի վարկ և 12 մլն Եվրոյի դրամաշնորհ, Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրվել է վարկային համաձայնագիր՝ շուրջ 150 մլն ԱՄՆ դոլարի չափով:  

Աղբյուրը՝
https://www.northsouth.am/
Լուսանկարը՝ ​ https://yerevan.today 

Որքան էլ սիրված կամ չսիրված, ընդունելի կամ չընդունված, քննադատված կամ վերլուծված լինեն այս ծրագրերը՝ փաստը կա։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}