Քաղաքական 11:18 21/02/2020 Հայաստան

Չալաբյան. Ուրախ կլինեմ, եթե Փաշինյանն առաջին հարցին «Ոչ» պատասխանի

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո ԼՂ խնդրի վերաբերյալ նրան մի քանի հարց է հնչեցրել՝ հասցեագրված Փաշինյանին։

«Փաշինյանի, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի վերաբերյալ:
Փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսության եթերում։ Առայժմ չանդրադառնալով այնտեղ հնչած բազմաթիվ թեմաներին և մտքերին, ցանկանում եմ կենտրոնանալ մեկ կարևոր խնդրի վրա։ Խոսելով Արցախյան կարգավորման ներկա ընթացքի մասին, պրն Փաշինյանը տառացիորեն ասեց հետևյալը՝
«Մենք ասում ենք, որ այդ ստատուս քվոն, երբ ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերցրել են վերահսկողության տակ, նրանք դա արել են, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որպեսզի դառնան անհասանելի: Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, և հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ոչ»։

Քանի որ սա շատ տարողունակ միտք է, և պարոն Փաշինյանը հաճախ է հղում կատարում ժողովրդի վրա, սակայն մինչև վերջ չի բացահայտում խնդրո առարկայի վերաբերյալ սեփական մոտեցումները, ցանկանում եմ նրան մի քանի պարզ հարց ուղղել, այդ մոտեցումները ավելի լավ հասկանալու նպատակով՝

ա) Ա՞րդյոք այս մտքից հետևում է, որ խնդրո առարկա տարածքները Ձեր համար ընդամենը անվտանգության գոտի են, և Դուք պատրաստ եք նրանցից հրաժարվել, եթե Ձեզ «անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիք» առաջարկվի։
բ) Եթե այո, ապա ո՞րն է այն անվտանգության գործիքը, որի դեպքում անձամբ Դուք պատրաստ կլինեք այդ տարածքներից հրաժարվել։ Ընդհանրապես, Ձեր կարծիքով, որն է մեր ժողովրդի անվտանգության ապահովման այն իդեալական գործիքը, որին մենք պետք է միասնաբար ձգտենք։
գ) Եթե համարում եք, որ այս հարցում առանցքային է ժողովրդի կարծիքը, ապա ինչպես եք պատրաստ այն իմանալ։ Պատրաստ եք ա՞րդյոք այս հարցով նույնպես հանրաքվե անցկացնել։
դ) Եթե այդպիսի հանրաքվեի արդյունքում ժողովրդի մեծամասնության կարծիքը տարբերվի Ձեր մոտեցումից, ի՞նչ եք պատրաստ անել այդ դեպքում։
ե) Եթե Արցախի բնակչության և իշխանությունների կարծիքը ևս տարբերվի Ձեր մոտեցումից, ինչպես եք պատրասվում լուծել առկա հակասությունները՞։
Հուսով եմ, պրն Փաշինյանը առաջիկայում կկարողանա իր ընտրողներին պատասխաններ տալ այս, և այս ոլորտում առաջացող շատ այլ հարցերի վերաբերյալ։ Ուրախ կլինեմ, նաև, եթե նա առաջին հարցին «Ոչ» պատասխանի»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:34
Սիսիանում ոստիկանությունը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ.Սրբուհի Գրիգորյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է,որ Սիսիանում ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը.Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձ է հղել  Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնք չեն կարողացել մեկնել այսօրվա չվերթով,տեղավորվել են չորս հյուրանոցներում.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են...
Աղբյուր` Panorama.am
20:22
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում
Նյու Յորք, Ժնև/Վաշինգտոն, 7-ը ապրիլի, 2020թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ապրիլի 8-9-ը հանրապետության տարածքում սպասվում է ցուրտ, հողի մակերևույթին՝-2․․-5 աստիճան
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Նաիրյան» ասնամբլը երաժշտության միջոցով բարձրաձայնում է կանանց իրավունքների հիմնահարցերը
Մուղդուսյան արվեստի կենտրոնում մեկնարկել է «Երգը հանուն իրավունքի» ծրագիրը, որի ընթացքում կենտրոնի «Նաիրյան»  վոկալ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կրկին հետաձգվել է
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը  նախատեսված էր անցկացնել   Պրահայում ՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ռեալը» չի պլանավորում վերադարձնել Ռոնալդուին
«Ռեալը» չի քննարկում Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վերադարձնելու հարցը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բարեգործական հիմնադրամ կստեղծեն
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են, որ իրենք մտադիր են հիմնել նոր բարեգործական հիմնադրամ, որը  որը կոչվելու է...
Աղբյուր` Panorama.am
19:43
Պայթյուն՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի գործարանում
Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի «Roketsan»-ի Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող գործարանում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՀՀ 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:24
Արցախում ևս մեկ քաղաքացի է թեստավորվել, պատասխանը բացասական է
Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և  ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:17
Նախատեսվում է կոոպերատիվները համալրել ևս 190 միավոր գյուղտեխնիկայով և կառուցել 41 կմ ջրագիծ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Կարագի, բուսական յուղի, բրնձի և այլ ապրանքատեսակների գները նվազել են.ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք...
Աղբյուր` Panorama.am
18:58
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ներդրումային ծրագրերի աջակցության սցենարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
18:54
Արցախի Միրիկ գյուղի ողջ բնակչությունն ինքնամեկուսացված է.ԱՀ պետնախարար
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք   Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել: Այս առիթով Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը...
Աղբյուր` Panorama.am
18:51
Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ
Եվրոպական ամենահին կինոփառատոններից մեկը` Վենետիկինը, տեղի է ունենալու նախապես նշանակված ժամկետում և  կորոնավիրուսի հետ կապված անորոշության...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԱԻՆ փրկարար կանայք
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կանայք այս օրերին շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դոլարն արժեզրկվում է
Վերջին օրերին հայկական դրամի նկատմամբ արժևորված դոլարը սկսել է էժանանալ։ Rate.am-ի տվյալներով, մեկ դոլարը վաճառքի կետերում տատանվում է 489-504...
Աղբյուր` Panorama.am
18:23
Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
ՌԴ քննչական կոմիտեն մինչև մայիսի կեսերը երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:12
WhatsApp- ը մտցրել է հաղորդագրություններ ուղարկելու նոր սահմանափակումներ
«WhatsApp- ի հաղորդագրությունների հավելվածը, որը պատկանում է Facebook-ին, կորոնավիրուսի տարածման պայմաններում սահմանափակել է բազմակի...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԱՆ. Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ոստիկանությունը տուգանել է 131 մարդու՝ սահմանափակումները խախտելու համար
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Գլաձոր համայնքի բնակիչը փորձել է սպանել համագյուղացուն
Ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:42
Եղբայրության փողոցում կրակել են Երևանի 35-ամյա բնակչի ոտքին
Ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:28
Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
«Իսպանիայում կրկին նկատվել է մահացությունների թվի աճ ՝  պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու բարդությունների...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
«Դատարանը շարունակում է թերանալ»
Աղբյուր` Panorama.am
17:06
Ծովագյուղի և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերն անտեսել են աշխատանքները դադարեցնելու հանձնարարականները
«Գեղարքունիքի  և Արագածոտնի մարզային տեսչական  մարմինների տեսուչներն երեկ այցելել են բոլորիս հայտնի Ծովագյուղի  և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}