Նիկոլը ԵԱՀԿ-ի մարդն է, նրան բերել են Արցախյան հարցը լուծելու համար. Տեր-Նակալյան
«Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների համար անընդհատ որպես փաստարկ ներկայացնում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չի, այդ դեպքում անհասկանալի է՝ ինչու նա խնդիր չունի նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Վերջինիս նշում է, որ վարչապետի մոտ պետք է նաև նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցը լինի, քանի որ վերջինիս ևս նախկին իշխանությունն է բերել քաղաքական դաշտ. «Առհասարակ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն Փաշինյանն է։ Ինքը ջղայնացած է այն կիքսերից, որոնք թույլ է տվել, և որպես այդ կիքսերի ֆակտոր ընտրել է Հրայր Թովմասյանին։ Ակնհայտ է, որ այս հանրաքվեի հիմնական մարտահրավերը ոչ թե «այո»-ի և «ոչ»-ի պայքարն է, այլ ժողովրդի մասնակցութունն ապահովելն է։ Մարդիկ հետաքրքված չեն, և Փաշինյանի ամենամեծ խնդիրն էն ա, որ իր ավանդական բոբոն չկա, ՔՊ-ն չի կարողանում ձևավորել այն հրեշի կերպարը, որի դեմ պետք է քաջաբար պայքարել և որին պետք է մերժել»։
Ըստ Տեր-Նակալյանի, իշխանությունն այժմ խնդիր ունի, քանի որ չարագործների բանդա չստեղծվեց, որին ժողովուրդը պետք է դեմ գնար՝ սահմանադրական փոփոխություններին «այո» ասելով։ Այդ պատճառով, իշխանությունը փորձում է արհեստականորեն ձևավորել մի հրեշի, որին ժողովուրդը դեմ կգնա։
Politik.am լրատվականի խմբագիր Բորիս Մուրազին ընդգծեց, որ չպետք է տրվել իշխանության մանիպուլյացիաներին, և չպետք է ընդունել, որ ժողովուրդն է պահանջում սահմանադրական փոփոխություններ, կամ հանրաքվեն անցկացվում է ժողովրդի լիակատար աջակցությամբ։
«Իշխանությունը չունի ժողովրդի աջակցությունը, նա ունի միայն իր ընտրողների աջակցությունը։ Շատ կարևոր է, որ հանրաքվեի ընթացքում հասարակությունն իր համար կոնկրետ հարցերի պատասխաններ ստանա։ Արդյո՞ք այս հանրաքվեն միայն քվեարկության դրված հոդվածի փոփոխության համար է, և արդյո՞ք ապրիլի 5-ից հետո իշխանությունները չեն կանգնի ու ասի, որ հարկերը բարձրացնելու են 5%-ով, որովհետև ապրիլին «այո»-ն հաղթել է, և ըստ էության ժողովուրդը վստահել է իշխանությանը։ Ժողովուրդը պետք է իմանա՝ ինչի համար է քվեարկում»,- նշեց Մուրազին։
Տեր-Նակալյանն էլ ասաց, որ նախքան սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելը Փաշինյանը փորձել է իր թիմով հարցին լուծում տալ, սակայն ԵԱՀԿ-ի դեսպանների հետ հանդիպմանը ասվել է՝ «հանրաքվե անցկացրու»։
«Նիկոլը ԵԱՀԿ-ի մարդն է, կառույցը նրան բերել է իշխնության և ամեն կերպ աջակցում է, որպեսզի Նիկոլը կոնկրետ հարց լուծի, ու էդ հարցը կոչվում է Արցախյան հարց։ Ու հիմա Նիկոլն իր քմահաճույքի համար ԵԱՀԿ-ի գործը բարդացնում է, չնայած վերահսկելի ՍԴ ունենալու օրակարգը միայն Նիկոլի օրակարգը չի, նաև ԵԱՀԿ-ի օրակարգն է։ Եկեք հասկանանք, որ այստեղ հարցը ստամբուլյան կոնվենցիան կամ Ամուլսարը չեն, այլ այստեղ այլ հարց կա. իրենք հիմա գիտեն, որ կա փաստաթուղթ, որը ՍԴ-ն ոչ մի կերպ չի ստորգրի»,- վստահեցրեց Տեր-Նակալյանը։
Բորիս Մուրազին էլ հավելեց, որ ԵԱՀԿ-ն Փաշինյանին ուղղորդեց հանրաքվեի ճանապարհով գնալ, քանի որ հակառակ դեպքում Եվրոպական ընտանիքի անդամ մյուս երկրներն էլ կփորձեին իրենց ՍԴ-ի հետ նույն կերպ վարվել. «Կստեղծվեր նախադեպ, որը բավականին խնդրահարույց կլիներ Եվրոպական ընտանիքի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Իշխանյան. 88 պատգամավորները վարչապետի գլխավորությամբ իրենց սիմպատիային չբռնելու պատճառով ուզում են հեռացնել ՍԴ 7 դատավորներին
- ՍԴ-ն ուզում են քավության նոխազ դարձնել
- ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները