Պուտինը հորդորել է ուկրաինացիներին չմոռանալ ընդհանուր արմատների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է ուկրաինացիներին հարգել ազգային ինքնությունը, բայց չմոռանալ Ռուսաստանի և Ուկրաինայի ընդհանուր պատմությունը: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «ՏԱՍՍ» գործակալությանը։
Պետության ղեկավարը նշել է, որ եթե Ուկրաինայի բնակչության զգալի մասը ազգային ինքնագիտակցության զգացողություն ունի, պետք է հարգել դա, բայց չպետք է մոռանալ, թե ով են իրենք և որտեղից են եկել:
Պուտինը խոսել է նաև Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու մասին: Ըստ նրա, Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին ամբողջապես անկախ է Մոսկվայի Պատրիարքարանից, ինչպես եղել է նախքան պառակտումը։
«Անհրաժե՞շտ էր կենդանի կապը խզել։ Ինչո՞ւ»,- նշել է Պուտինը։
Հիշեցնենք, որ 27 տարվա անկախությունից հետո Ուկրաինան հիմնեց իր սեփական ազգային եկեղեցին՝ պատճառաբանելով, որ ուղղափառ եկեղեցին ղեկավարվել է Ռուսաստանի կողմից` լինելով Կրեմլի շարունակական ազդեցության հենասյունը իր նախկին վասալի մոտ: