Լուկաշենկոն սպառնացել է գնալ չինական շուկա
Մինսկում հայտարարել են, որ Ռոսսելխոզնադզորը պետք է դադարեցնի Բելառուսի դեմ սահմանափակումներ մտցնե, այլապես հանրապետությունը կավելացնի սննդամթերիք մատակարարումը Չինաստան։
News.ru-ի հաղորդմամբ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ բելառուսները կավելացնեն սննդամթերքի մատակարարումը Չինաստան, եթե Ռոսսելխոզնադզորը չչեղարկի առաքման սահմանափակումները Ռուսաստանում։
«Դանկվերտին (Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտ) պետք է ասել, որպեսզի դադարեցնի մեզ զզվացնել, այլապես մենք ուղղակի կգնանք չինական շուկա»,- ասել է նա։
Լուսաշենկոն հավելել է, որ հանրապետությունն առևտուր է անում ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրամիության հետ: Նրա խոսքով, Չինաստան արտահանման մասնաբաժինը աճում է:
Ռուսական գերատեսչությունը բազմիցս սահմանափակումներ է դրել Բելառուսից ապրանքների մատակարարման հետ՝ կապված որակի և անվտանգության պահանջների չկատարման հետ: Բայց, միևնույն ժամանակ, Ռուսաստանը բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի և սննդի հիմնական գնորդն է (ընդհանուր 78%):
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում