Թաիլանդի Սահմանադրական դատարանը լուծարեց հիմնական ընդդիմադիր կուսակցությունը
Թաիլանդի Սահմանադրական դատարանը լուծարել է երկրի հիմնական ընդդիմադիր «Ապագան առաջ» կուսակցությունը (FFP)՝ ընտրությունների ֆինանսավորման մասին օրենքները խախտելու համար: Այս մասին գրում է Reuters-ը։
FFP- ն և նրա միլիոնատոր ղեկավար Թանաթորն Յուանգրոոնգրուանգկիտը մեղադրվում են ընտրական ֆինանսավորման մասին օրենքները խախտելու մեջ, երբ այն նախորդ տարվա քարոզարշավի ընթացքում իր կուսակցությանը վարկ է տվել մոտ 6.06 միլիոն դոլարի չափով։
Անցյալ տարվա մարտին կայացած ընդհանուր ընտրություններում նոր ձևավորված «Ապագան առաջ» կուսակցությունը անակնկալ հայտնվել էր երրորդ տեղում՝ շահելով բազմաթիվ երիտասարդների աջակցությունն ու խորհրդարանում ստանալով 500 տեղերից 81-ը:
Կուսակցության ղեկավարը դարձել էր վարչապետ, նախկին ռազմական առաջնորդ Պրայութ Չան-օխայի հիմնական հակառակորդը, որը ընտրված կառավարությանը տապալեց 2014-ի հեղաշրջմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ