«Մինի Մայք», խենթ Բերնի, Պոկահոնտաս. ինչպես է Թրամփը պիտակավորում իր մրցակից նախագահի թեկնածուներին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատեց իր ընդդիմախոսներին չորեքշաբթի օրը, Արիզոնա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ Դեմոկրատական կուսակցության նախագահական բանավեճն էր ընթանում հարևան Նևադա նահանգում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ելույթ ունենալով Ֆինեքս քաղաքում՝ Թրամփն առանձնացրեց Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայք Բլումբերգին, ում անվանեց «Մինի Մայք»՝ ծաղրելով նրա մասնակցությունն ընտրություններին իր քարոզարշավի վրա միլիոններ ծախսելու պատճառով:
«Ըստ հարցումների մինի Մայքը 15-րդ տեղում է, խենթ Բերնին՝ 31-րդը: Մինի Մայքը ծախսել է 500 միլիոն, բայց դեմոկրատներն այդպիսով կնվազեցնեն Բերնիի շանսերը: Նորմալ է, մեզ համար դա բացարձակ միևնույն է, որովհետև մենք պատրաստվում ենք հաղթել, մենք հաղթելու ենք, մենք ստիպված ենք»,-ասաց նա:
Թրամփը նաև կոպտեց Մասաչուսեթսի սենատոր Էլիզաբեթ Ուորենին, ում նա անվանեց «Պոկահոնտաս» իր բնիկ ամերիկացու ժառանգության նախկին պահանջների համար և պնդեց, որ նրա նախագահական քարոզարշավը փակուղում է:
Նախագահը նաև մեղադրեց դեմոկրատ թեկնածու Թոմ Ստեյներին, որը չէր ստացել որակավորում՝ մասնակցելու չորեքշաբթի օրվա բանավեճին:
Թրամփը Սթեյներին՝ նախահագի սուր այս քննադատին բնութագրեց որպես «խղճուկ, անտանելի անձնավորություն»: