Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են՝ անորոշության պայմաններում
Այսօր Իրանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ. Քաղաքացիներն ընտրելու են 290 տեղանոց խորհրդարան՝ քաղաքական լարվածության, տնտեսական դժվարությունների և ցածր մասնակցության մտավախությունների պայմաններում։ Այս ամենին ավելացավ նաև Իրանում կորոնավիրուսից նախօրեին գրանցված մահվան 2 դեպքերը, որը նույնպես անորոշության ևս մեկ շերտ է ավելացնում ընտրական գործընթացին: Այս մասին գրում է aljazeera-ն։
Ընտրատեղամասերն արդեն բացվել են։ Քաղաքացիներն այսօր նաև կընտրեն փոխարինողներ Փորձագետների վոհաժողովի 7 հանգուցյալ անդամների փոխարինողներ՝ հոգևորական մարմին, որը պատասխանատու է Գերագույն առաջնորդին նշանակելու համար:
Մոտ 58 միլիոն մարդ իրավունք ունի քվեարկել այն թեկնածուների ցուցակների օգտին, որոնք ներկայացրել են ավելի քան 250 գրանցված կուսակցություններ: Գրեթե 3 միլիոն մարդ առաջին անգամ են մասնակցելու ընտրությանը՝ 18 տարին լրանալուց հետո։
Ստեղծված է 55,000 ընտրատեղամասեր։ Մրցակցում են ավելի քան 7000 թեկնածուներ, որոնցից 666-ը կին: