Երգչուհի Վալերիան ստեղծում է քաղաքական կուսակցություն
Ռուս հայտնի երգչուհի Վալերիան պատրաստվում է ստեղծել կուսակցություն և մասնակցել 2021 թվականի պետդումայի ընտրություններին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է երգչուհու ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։
Նրա խոսքով, Վալերիային որևէ բան չի խանգարում ստեղծել «Ուժեղ կանայք» կուսակցություն։
«Մտածում ենք տեսնել նրանց 2021 թվականին։ Այստեղ խոսքը գնում է կանանց իրավունքների, ընտանիքներում բռնության դեմ պայքարի մասին։ Կան տղամարդիկ, որոնք պատրաստ են աջակցել կանանց և նրանց ցանկությունը մեր երկիրը դարձնել ավելի լավը։ Ռուսաստանին պետք է այդ հավասարակշռությունը»,- համոզված է Պրիգոժինը։
Նա նաև նշել է, որ Դումայում Վալերիան կլինի պատգամավոր Օկսանա Պուշկինայի կողմնակիցը, որը շահագրգռված է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան