Տնտեսություն 11:40 22/02/2020 Հայաստան

Արա Գալոյան. ՀՆԱ-ին սպասելիս

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյան politeconomy.org կայքում հրապարակել է ՀՆԱ-ի ցուցանիշների վերաբերյալ հոդված՝ կասկածի տակ դնելով դրանց հավաստիությունը։ Նա չի բացառում, որ առաջիկայում Վիճակագրական կոմիտեն դրանք վերանայի։

«Դժվար է հիշել, թե երբ են տնտեսական վիճակագրության հրապարակումներն այսքան քաղաքականացված եղել: Թե՛ սպասումի, թե՛ մատուցման առումով: Հատկապես համախառն ներքին արդյունքի հաշվետվությունը: Բայց ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը բարձր մակարդակում վաղուց էր «անոնսվել»: Վարչապետը վաղուց էր 2019-ի համար ՀՆԱ-ի թիվ հրապարակել: Եւ ահա հրապարակվեց պաշտոնական հաշվետվությունը:

ՏԱՑ-ի և այլ` արդեն հրապարակված վիճակագրական տվյալների պարբերական վերանայման փաստով ոչ մեկին այլևս չես զարմացնի: Տնտեսական վիճակագրության մեջ նման շտկումներ այլ երկրներում էլ են լինում: Բայց ոչ այդքան հաճախ: Եւ, որ ավելի կարևոր է՝ ոչ այդքան միակողմանի: Մեր Վիճկոմը արդեն հրապարակած տվյալները ճշգրտել սկսել է միմիայն դրանք բարձրացնելու նպատակով: Չի կարելի բացառել, որ արդեն հրապարակված ՀՆԱ-ի 7.6 տոկոսանոց ցուցանիշը մոտ ապագայում վերանայվի: Դեպի բարձրացում վերանայվի: Շատ տնտեսագետներ այս հրապարակումից առաջ կարծում էին, որ Վիճկոմին չի հաջողվի 7 տոկոսը գերազանցող ՀՆԱ հաշվարկել: Բայց, փաստորեն, հաջողվեց: Արդյունքում մեզ ներկայացվեց մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ: Այս թիվը մոտ 160 դոլարով պակաս է վարչապետի հայտնի հրապարակում-ցուցանիշից` մեկ շնչի հաշվով 4 .76 հազար ԱՄՆ դոլար: Հետևաբար հնարավոր է որ վերանայման պայման առաջադրվի:

Առաջարկում են դիտարկել, թե որ ոլորտների հաշվին հնարավոր եղավ ընդհանուր 7.6 տոկոսանոց և մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ հաշվարկել: Նախ թվարկենք տնտեսության այն ոլորտները, որոնք ամենաբարձր աճն են արձանագրել: Առաջինը սպասելի Ֆինանսական և ապահովագրական ոլորտն է: Աճի տեմպը 22.1 տոկոս: Բնականաբար նախորդ` 2018թ.-ի համեմատ: Բանկային համակարգը վերջին 25 տարում էական մասնաբաժին ունի մեր տնտեսության համակարգում: Հետևաբար առանձին վերլուծության անհրաժեշտություն չկա:
Զարգացման տեմպով երկրորդ ոլորտը նույնպես սպասելի էր` Հանքահումքային արտադրությունը և բացահանքերի շահագործումը: Այս ոլորտում աճը 21,3 տոկոս է: Ի տարբերություն առաջատարի` երկրորդ ոլորտը հասարակայնորեն (ու նաև իշխանությունների կողմից) պակաս ընդունելի է:

Իսկ երրորդ ոլորտը Մշակող արդյունաբերությունՆ է: Աճի տեմպը էական զիջում է առաջատարներին, բայց ևս բավական բարձր է` 12.8 տոկոս: Սակայն այս փաստը դրական գնահատելուն զուգահեռ պարտավոր ենք ընդգծել, որ մշակող արդյունաբերության առնվազն 17.2 տոկոսը ևս կապված է հանքարդյունաբերության հետ: Խոսքը հիմնային մետաղների արտադրության (որը ընդհանուր մշակող արդյունաբերության 11.4 տոկոսն է) և ոչ մետաղական հանքային արտադրատեսակների (ընդհանուրի 5.8 տոկոս) մասին է:

Երկնիշ թվով աճ արձանագրած մյուս ոլորտը Տեղեկատվությունն ու կապն է: Այս ոլորտով իշխանությունները սիրում են հպարտանալ: Հպարտանալ ու չասել, որ ոլորտում զուտ հեռահաղորդակցմանը (հեռախոս, համացանց և այլն) բաժին է ընկնում ընդհանուրի 48 տոկոսը: Իսկ զուտ տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ 42 տոկոսը:

Երկնիշ աճ արձանագրած վերջին ցուցանիշը Մշակույթ, զվարճություններ և հանգիստ անունը կրող ոլորտն է: Այստեղ դոմինանտը զվարճություններն են (այսինքն պաշտոնապես ընդունելի մոլեխաղերը): Մշակույթի մասնաբաժինն այս ոլորտի աճում 1 տոկոս է, իսկ զվարճություններինը` 97 տոկոս:

Իսկ հիմա անդրադառնանք այն ոլորտներին, որոնք մեղմ ասած չեն նպաստել 2019-ի ՀԱՆ-ի աճին: Որովհետև 2018-ի հետ համեմատ ոչ թե չեն աճել, այլ կրճատվել են: Կրճատում գրանցել են չորս ոլորտ: Ամենամեծ չափով նվազել է Ջրամատակարարման, կոյուղու ու թափոնների կառավարման ոլորտը` 11.6 տոկոսի չափով: Չի կարելի ասել, թե սպասելի չէր: Ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսության պարագային` 2018-ի համեմատ կրճատումը 4 տոկոսի չափով է: Սա սպասելի էր: Գյուղատնտեսության ոլորտի անկումը կանխել առայժմ չի հաջողվում:
Նույն տրամաբանությամբ իրավիճակը շարունակվում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` 2019-ի համեմատ 1.3 տոկոս պակաս էլեկտրաէներգիա է արտադրվել: Տարեցտարի էլԷներգիայի արտադրության նվազումը պատշաճ վերլուծության չի ենթարկվել:

Կրճատում արձանագրած վերջին ոլորտը Կրթությունն է: Այ սա անսպասելի էր: Հետևաբար մնում է մխիթարվել նրանով, որ 2018-ի համեմատ կրճատումը մեծ չէ: Ընդամենը 0.3 տոկոս: Մեծ չէ, բայց վերաբերմունք է: Հարկավոր է հիշել այս տարվա տենդենցը նկատելու համար: Ի վերջո մեր կրթության ոլորտով հպարտանալը ազգային ու դարավոր սովորություն է»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:09
Էրդողանը զանգել է Պոլսի Հայոց Պատրիարքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել, գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:56
Չինաստանից Հայաստան է ժամանում բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված ինքնաթիռը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ  բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը շուտով...
Աղբյուր` Panorama.am
20:38
Բջնիում հայտնաբերվել է տեխնիկայի գործադրմամբ բացված մոտ 300 մետր ճանապարհ.ԲԸՏՄ
2020 թվականի ապրիլի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի ՏԲ աշխատակիցները Կոտայքի մարզի, Չարենցավան համայնքի, Ալափարս...
Աղբյուր` Panorama.am
20:30
Բակո Սահակյանն անցկացրել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին նվիրված խորհրդակցություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Apple-ը հիմնադրամ կստեղծի անկախ արտիստներին օգնելու համար
Apple ընկերությունը ավելի քան 50 միլիոն դոլարանոց հիմնադրամ կստեղծի կարանտինի ժամանակ անկախ արտիստներին օգնելու համար: Ընկերությունը նրանց...
Աղբյուր` Panorama.am
20:18
Լեզվի կոմիտեն կոչ է անում պահպանել «Լեզվի մասին» օրենքի պահանջները
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վերափոխել են...
Աղբյուր` Panorama.am
20:12
Քննարկվել են սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված նոր առաջարկություններ և գաղափարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման...
Աղբյուր` Panorama.am
20:07
ԱԱՏՄ-ն պատրաստ է արագ արձագանքել քաղաքացիների հարցերին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է, որ  ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում գտնվող խնդրով կարելի է դիմել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կամ մեզ սնանկացնելու են, կամ նորից դիմելու են Արժույթի միջազգային հիմնադրամին. Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս)...
Աղբյուր` Panorama.am
19:53
«Sony»-ն ներկայացրել «PlayStation 5»-ի նոր խաղադաշտը
«Sony»- ն թվիթերյան իր էջում ներկայացրել է «PlayStation 5»-ի նոր հեռակառավարման վահանակը, որը կոչվում է...
Աղբյուր` Panorama.am
19:47
Լոռու մարզում մի շարք ապրանքատեսակների գները բարձրացել են.ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել  է  մարզպետարանների հետ համագործակցությամբ Կոտայքի և Լոռու...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը. Ս.Սարգսյանի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր պատասխան գրություն է ուղարկել 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները...
Աղբյուր` Panorama.am
19:34
Աղտոտված օդի պայմաններում կորոնավիրուսն ավելի վտանգավոր է. gazeta.ru
Կեղտոտ օդը կարող է մեծացնել COVID-19- ի հետևանքով մահվան վտանգը, կարծում են Միացյալ Նահանգների գիտնականները, փոխնցում է...
Աղբյուր` Panorama.am
19:26
Կորոնավիրուսային մտորումներ
Ենթադրենք վարակվել եմ կորոնավիրուսով, և գիտեմ, որ վերջս մոտ է (իրականում առողջ եմ ու կամավոր ինքնամեկուսացած)։ Ի՞նչ կմտածեմ․․․ կափսոսամ, որ չեմ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ
Իրանական կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Քրգործ է հարուցվել Սիսիանի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ Սիսիան...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արցախում շարունակվում են կորոնավիրուսի կանխարգելմանը միտված հակահամաճարակային միջոցառումները
Արցախի Հանրապետությունում փետրվարի 18-ին ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
19:00
«FIBA Europe»-ը չեղյալ է հայտարարել բասկետբոլի ամառային բոլոր մրցաշարերը
Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի եվրոպական մասնաճյուղը (FIBA Europe) որոշել է չեղարկել ամռանը նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
18:53
Նա հրաշալի զինվոր էր, ուժեղ հրամանատար, վստահելի և անձնուրաց ընկեր.Արտակ Դավթյանը ՝ Յուրա Պողոսյանի մասին
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել  է Յուրա Պողոսյանի ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. Ասյա Օվանյան
«Իմ Ձայնը» նախագծի փորձագետ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ասյա Օվանյանը կոչ է անում  անհապաղ ազատ արձակել կալանքից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քննարկում՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ.ՊՆ
Ապրիլի 8-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ազգային ստանդարտի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Թուրք ուժայինները սպանել են քուրդ զինյալների ղեկավարներից մեկին
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում սպանվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող...
Աղբյուր` Panorama.am
18:26
Գյումրու համայնքային բյուջեի միջոցների օգտագործման մասով հայտնաբերվել են անհամապատասխանություններ
Գյումրու համայնքապետարանի կողմից համայնքային բյուջեի միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և համայնքային սեփականության...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ոչնչացվելու են կարանտինի ընթացքում քաղաքացիների անձնական տվյալներով բեռնված սերվերները
Կառավարության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանին հարց ուղղվեց, թե արդյո՞ք պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արման Պետրոսյան. Ի՞նչ պատկեր է իրականում Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված
«Իմ Ձայնը» նախագծի փորձագետ Արման Պետրոսյանն իր պատրաստած հոդվածում, հիմնվելով պաշտոնական վիճակագրության վրա, պնդում է՝...
Աղբյուր` Panorama.am
18:06
Արարատում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՄՆ-ն արգելափակում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Իրանին ԱՄՀ ի 5 մլրդ դոլարի հատկացումը. ՏԱՍՍ
Միացյալ Նահանգները մտադիր է արգելափակել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Իրանին 5 միլիարդ դոլարի վարկի տրամադրումը, որը նա խնդրել է,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լոնդոնի բնակչին դատապարտել են հիվանդանոցից երեք դիմակ գողանալու համար
Մեծ Բրիտանիայում քաղաքացուն, որին բռնել են Լոնդոնում հիվանդանոցից վիրաբուժական դիմակներ գողանալիս,  դատապարտել են ազատազրկման՝ 12 շաբաթ։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կաննի փառատոնը չի անցկացվի օնլայն
«Դիտել Ուես ԱՆդերսոնի և Պոլ Վերխովենի ֆիլմերը համակարգչի էկրանի՞ն»,- հռետորական հարց է տվել փառատոնի տնօրենը։
Աղբյուր` Panorama.am
17:52
Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը
Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 8-ին կայացել է Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանի ու Սերգեյ Լավրովի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}