Մշակույթ 17:10 22/02/2020 Հայաստան

Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

«Ինձ համար մեծագույն ուրախություն էր դիտել Փելեշյանի ֆիլմերը, հատկապես «Տարվա եղանակները»: Այս ֆիլմն ինձ ստիպեց այլ կերպ մտածել կյանքի ու արվեստի մասին: Ես հանկարծ տեսնում եմ մի կյանք, ուր մարդիկ ռոբոտներ չեն, ես տեսա իսկական մարդկանց, բնության և մարդու ներդաշնակություն: Ես հասկացա, որ հանդիպել եմ մեր ժամանակների մեծագույն ռեժիսորի հետ». այս խոսքերի հեղինակը աշխարհահռչակ իտալացի կինոսցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերան է։

Այսօր 20-րդ դարի համաշխարհային վավերագրական կինոյի մեծերից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է։

Արտավազդ Փելեշյանին համաշխարհային հռչակ ձեռք բերեց՝ առաջին անգամ իր ֆիլմում օգտագործելով «Տարածական մոնտաժի տեսությունը»: Նրա այդ ուսմունքը դարձավ անփոխարինելի դասագիրք բազմաթիվ բուհերի ուսանողների համար:

Նրա ֆիլմերում չկա երկխոսություն, իսկ երաժշտությունն ու ձայնը ունեն նույնքան կարևոր դեր, որքան պատկերները ՝ կազմելով մեկ ամբողջականություն: Առայսօր նրա վավերագրական ֆիլմերը շարունակում են ծառայել որպես բարձր վարպետության լավագույն օրինակներ բազմաթիվ երիտասարդ կինոռեժիսորների համար:

Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1972 թ.) կինոնկարը ընգրկվել է «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանացանկի մեջ:
Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:

1969 թ-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն:

«Տարվա եղանակները» (1975 թ.) և «Մեր դարը» (1982 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1985 թ.) կինոպոեմներին բնորոշ են թե նուրբ քնարականությունը, թե էպիկական հզոր շունչը: «Տարվա եղանակները» կինոպոեմը Հայաստանի լեռներում բնակվող հովիվների մասին է։ Հիմնական թեման մարդու և բնության միջև հակասություններն են և միևնույն ժամանակ հարմոնիան։
Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971 թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985 թ.) կինոնկարները:

Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում (1969 թ.)՝ Ռևազի դերում: Նա «Տարածական մոնտաժ» (1974 թ., «Վոպրոսի կինոիսկուսստվա», պրակ 15) աշխատության մեջ շարադրել է մոնտաժի իր տեսությունը:

Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.) շքանշանով, արժանացել «Մեծ» (2000 թ., միջազգային կինոփառատոն, Փարիզ), «Փարաջանովյան Թալեր» (2006 թ., «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների:  Յիհլավայի (Չեխիա) վավերագրական ֆիլմերի միջազգային 19-րդ կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար։

Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մի առիթով ասել է. «Հանդիսատեսների լայն շրջաններում դեռևս հայտնի անուն չէ Փելեշյանը, բայց չէ՞ որ մեր կինոյի մեծերը նրան համարում են հանճար»։
Ռուս նշանավոր կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը ևս Փելեշյանին հանճար է անվանել։  Նա նշել է, որ Հայաստանն անբացատրելի ուժ ու ձգողականություն ունի և բնական է, որ հենց այստեղ է ծնվել Արտավազդ Փելեշյանը:

«Փելեշյանը հանճար է. յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի, որ այդպիսի հանճարի հայրենակիցն ու ժամանակակիցն է: Մեր բոլորի ցավն է, որ Փելեշյանը ֆիլմ չի նկարում արդեն մոտ 20 տարի: Կասկածից վեր է՝ եթե նկարեր, հերթական գլուխգործոցը կլիներ ու մեծ պարգև՝ համաշխարհային կինոյին»,- ասաց Ալեքսանդր Սոկուրովը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:05
Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով 10 կուսակցություններ միասնական հայտարարություն են տարածել
Սևրի պայմանագրի 100-ամյակի առթիվ հայաստանյան քաղաքական տասը կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Դրա ներքո ստորագրել...
Աղբյուր` Panorama.am
09:00
Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Նինյուան օդանավակայանը
Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Նինյուան  օդանավակայանը։ Այն ...
Աղբյուր` Panorama.am
20:37
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և VBET ընկերությունը, ընդլայնելով համագործակցության շրջանակները, նոր՝ բացառիկ պայմանագիր են ստորագրել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը կողմ 22 և դեմ 68 ձայնով չընդունվեց
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր ՀՀ- ում արտակարգ դրությունը չեղարկել: Մարուքյանի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով դրամական փոխանցումների սպասարկման ծավալներով  շուկայում առաջատարը, իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանից...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմավիրի թեմի քահանաներին
Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար...
Աղբյուր` Panorama.am
20:08
Փոփոխվել է Առաջին խմբի մի քանի թիմերի տնային հանդիպումների անցկացման վայրը
Փոփոխվել է Առաջին խմբի մի քանի թիմերի տնային հանդիպումների անցկացման վայրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ ՀՖՖ մրցումների կազմակերպման և...
Աղբյուր` Panorama.am
19:59
Օգոստոսի11-ի դրությամբ կայացվել է 5071 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 11-ի դրությամբ  կայացվել է  5071 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը․ԲԸՏՄ
2020 թվականի օգոստոսի 12-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները, Գեղարդ համայնքի ղեկավարի և...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երևանի հանրային սննդի մի շարք կազմակերպություներում և իրացման ցանցում որևէ խախտում չի արձանագրվել․ՍԱՏՄ
Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում...
Աղբյուր` Panorama.am
19:34
ԲԸՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների...
Աղբյուր` Panorama.am
19:25
ՔՏՀԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել Կենտրոն վարչական շրջանում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ օգոստոսի 12-ին շարունակել են...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եկել է ժամանակը տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու․Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Վաղը Բալահովիտում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Բացահայտվել են ապօրինություններ
Օգոստոսի 5–ին ոստիկանության ծառայողները օրինական գործողություններ էին իրականացնում մի ընկերության գրասենյակում։ Այդ ընթացքում ընկերության...
Աղբյուր` Panorama.am
18:43
Իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի․Անի Սամսոնյան
«Չկա այնպիսի տեղ, որ ասեն ունեցել ենք սպառման աճ կամ վիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է արտակարգ դրությունից առաջ, նույնիսկ մթերային...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ի աջակցություն լիբանանահայերի՝ Արցախում դրամահավաք է սկսվել
Այսօր՝ օգոսոտոսի 12-ին, կայացել է ԱՀ Նախագահի հրամանով ձևավորված Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերելու...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ
«Տոկիո-2020»  կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց  է ներկայացրել օլիմպիական  խաղերի նախապատրաստական ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 12-ին  ընդունել է նորաստեղծ...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՇՎՏՄ-ն Վայքում և Եղեգնաձորում խախտումներ է հայտնաբերել
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: Տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:02
Տպավորություն է, որ ոստիկանության վրա պլան է դրված՝ կոնկրետ թվով տուգանք գրելու. պատգամավոր
«Մինչ այսօր դիմակ չկրելու պատճառով քանի մարդ է տուգանվել և որքան տուգանք է մուծվել»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց...
Աղբյուր` Panorama.am
17:51
Սահմանվել են «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները
Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են  վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
17:38
Դատախազը պահանջեց Արմեն Բիլյանի համար 21 տարի, իսկ Սմբատ Բարսեղյանի համար՝ ցմահ ազատազրկում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
17:28
1040 մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա. Վահե Էնֆիաջյան
«Հստակ չէ, թե 40 հոգանոց հավաքներ անցկացնելու իրավունքն ում է տրված և ինչ չափորոշիչներով է այդ թիվն ընտրվել»,- ԱԺ հատուկ նիստի...
Աղբյուր` Panorama.am
17:21
Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան
«Արտակարգ իրավիճակի ընթացքում սրվեց Ամուլսարի շուրջ իրավիճակը։ Վստահ եմ դուք քայլ առ քայլ, կադր առ կադր հետևել եք իրադարձություններին։ Ո՞վ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել
Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին, որից այսօր հայ–թուրքական սահմանին՝ Ախուրյանի արևմտյան ափին փռված ավերակներն են միայն մնացել, որոշ...
Աղբյուր` Panorama.am
16:42
Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել ապամոնտաժվող պատշգամբից
Արաբկիրում՝  Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:23
Էլինար Վարդանյան. Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ  Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում համեմատություններ է անցկացնում, թե ինչպես հարևան երկու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}