Տնտեսություն 11:17 22/02/2020 Հայաստան

Տնտեսագետ. «Տնտեսական զարգացման մասին խոսք լինել չի կարող». Փաստ

Տնտեսությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ «Փաստ»-ը զրուցել է տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

Առաջին հերթին խոսելով 2019թ.-ին արձանագրված 7,6 տոկոս տնտեսական աճի մասին` զրուցակիցն ընդգծել է, որ տնտեսական զարգացումը ներուժի մեծացումն է, ինովացիաների արդյունք, իսկ տնտեսական աճը ծավալների պարզ մեծացում է, որը չի հանգեցնում ազգային հարստության և բնակչության համընդհանուր բարեկեցության նշանակալի բարձրացմանը:

«Մենք կարող ենք ասել, որ, այո՛, տեղի է ունեցել տնտեսական զարգացում, եթե կարողանանք փաստել, որ տնտեսության կառուցվածքում նկատվել են որակական փոփոխություններ հատկապես մշակող արդյունաբերության կառուցվածքում։

Օրինակ՝ ասել, որ ավելացել է ավելացված մեծ արժեք ստեղծող ճյուղերի բաժնեմասը, ստեղծվել են տնտեսության նոր՝ տեխնոլոգիահենք հատվածներ: Բայց խոսք չի կարող լինել տնտեսական զարգացման մասին, որովհետև այդպիսի նշանակալի տեղաշարժերի մասին վկայող փաստարկները բացակայում են:

Այսպես, 2002-2007 թթ. երկնիշ աճի ժամանակաշրջանում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2007 թ.-ին՝ կազմելով 13,7 %։ 2007 թ. մշակող արդյունաբերության կառուցվածքում մեծ բաժնեմասեր են ունեցել սննդամթերքի, ներառյալ խմիչքների արտադրությունը (43,7 %), մեծ բաժնեմաս է ունեցել նաև մետաղագործական արդյունաբերությունը (25,6%), իսկ ծխախոտային արտադրատեսակների արտադրության մասնաբաժինը կազմել է 2,9 %, մեքենաների և սարքավորանքի արտադրությունը՝ 2,1 %։

Արդեն 2019 թ. մշակող արդյունաբերությունն ունեցել է հետևյալ կառուցվածքը. սննդամթերքի, ներառյալ խմիչքների արտադրության մասնաբաժինը կազմել է 49, 8 %, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 13,4 %, մետաղագործական արդյունաբերություն՝ 11,4 %, ոչ մետաղական այլ հանքային արտադրատեսակների արտադրություն՝ 5,8 %, մեքենաների և սարքավորանքի արտադրություն (էլեկտրական սարքավորումների արտադրություն)՝ 1,2%:

Տարիների ընթացքում ձևավորված այս կառուցվածքում դրականն այն է, որ պահպանվում է սննդամթերքի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինման միտումը. այդ առումով 12 տարում 6,1% հավելաճ կա:

Վատ նորությունն այն է, որ 0,9 տոկոսային կետով նվազել է մեքենաների և սարքավորանքի կամ տեխնոլոգիահենք արտադրությունը, որտեղ ստեղծվում է ավելացված ավելի մեծ արժեք:

Շատ ավելի վատ նորություն է, որ ծխախոտային արտադրանքն է «առաջավոր բնագծեր» նվաճել՝ 2007 թ. 4-րդ տեղից հասնելով 2-րդ հորիզոնական»,-«Փաստի» հետ զրույցում ասել է Գ. Վարդանյանը։

Բերելով նաև մի շարք այլ օրինակներ ու հաշվի առնելով վերոնշյալը՝ տնտեսագետը հավելել է. «Այսպիսով, ինչպես երկնիշ աճի, այնպես էլ 2019 թ. 7,6 % աճի մեջ տնտեսական զարգացման բաղադրիչն էական չէ»։

Անդրադառնալով «աննախադեպ» որակվող ցուցանիշներին և այդ համատեքստում խոսելով բնակչության եկամուտների, կենսամակարդակի բարձրացման և խնայողությունների հնարավորության մասին՝ նա շեշտել է.

«Ցավոք, քանի դեռ տնտեսության կառուցվածքում որակական փոփոխություններ տեղի չեն ունենում, բնակչության եկամուտների էական աճ չի կարող գրանցվել: Բացի դրանից, նման տեղաշարժերի արդյունքներն անմիջապես չեն կարող դրսևորվել:

Այլ բան է, որ մենք 30 տարի, անկախությունից ի վեր, նման փոփոխությունների ուղղությամբ արդյունավետ քայլեր չենք ձեռնարկել։ Նման քայլեր չենք ձեռնարկում նաև ներկայում:
Պետք է նկատի ունենալ, որ ակնկալվող արդյունքներին հասնելուն ուղղված միջոցառումների համալիրի և դրա իրագործման կառուցակարգերի գործադրումից միայն 15-20 տարի հետո է հնարավոր հասնել սահմանված նպատակներին:

Ինչ վերաբերում է խնայողություններին, ապա դրանք որտեղի՞ց կարող են սպասվել, եթե բնակչության և երկրի ստացած եկամուտները հնարավորություն չեն ընձեռում զարգացող երկրներին հարիր համախառն խնայողություններ կատարել, ինչն անհրաժեշտ է ներդրումների, ինչպես նաև այդ ճանապարհով երկրի տնտեսական ներուժի մեծացման համար:

Համախառն ազգային խնայողությունները, բնականաբար, պայմանավորում են նաև հիմնական կապիտալի համախառն կուտակման ցածր մակարդակը, ինչը խոչընդոտում է երկրի տեխնոլոգիական, ինովացիոն զարգացմանը:

Ցածր արտադրողականության, հետևաբար, կազմակերպությունների, տնային տնտեսությունների ցածր տնօրինվող եկամուտների պարագայում հնարավոր չէ ունենալ խնայողությունների բարձր մակարդակ, ինչը հատկապես կարևոր է օտարերկրյա ներդրումների նվազման ֆոնի վրա:

Իսկ սպառողական վարկավորման ծավալների մեծացումն այլևս անհնար է դարձնում բնակչության մի ստվար զանգվածի խնայողությունները. դրանք ուղղվում են այդ վարկերը սպասարկելուն»։

Խոսելով կառավարության անարդյունավետ ծախսերի, անկախ արդյունքից պաշտոնյաներին տրվող բարձր պարգևավճարների մասին և այդ համատեքստում դիտարկելով սոցիալական ծրագրերի ու ծախսերի բաղադրիչները՝ Գ. Վարդանյանը նկատել է.

«Անցած 30 տարիների ընթացքում առանձնապես նշանակալի տնտեսական առաջընթաց չի գրանցվել. տնտեսության մեջ տեղի չեն ունեցել որակական կառուցվածքային փոփոխություններ, երկիրը դուրս չի եկել զարգացման ինովացիոն ուղեծիր, հետևաբար, չեն բարելավվել երկրի մրցունակությունն ու բնակչության համընդհանուր բարեկեցությունը:

Խնդիրն այդ գումարը չէ: Ավելի մտահոգիչ է, որ հասարակության մեջ այրվել, փլուզվել են մեծաթիվ կամուրջներ:

Դրանք եղել են միմյանց վստահելու, պետական շահերն անձնականից վեր դասելու, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ըմբռնելու կամուրջները: Խնդիրը նաև բարձր պաշտոնյաների բարձր պարգևատրումները չեն:

Խնդիրն այն է, թե որքանո՞վ են արդյունավետ գործում նրանց կողմից ղեկավարվող բնագավառները: Իսկ ավելի ընդհանրական՝ խնդիրը պետության, պաշտոնյայի նկատմամբ ժողովրդի շրջանում տարիներ շարունակ ձևավորված և այսօր էլ պահպանվող վստահության ցածր մակարդակն է»։

Նա շեշտել է, որ պետությունը պետք է բոլորին էլ արժանապատիվ վարձատրի, բայց դրան զուգահեռ խստորեն նաև արդյունքներ պահանջի: Տնտեսագետը նաև ընդգծել է, որ վարձատրության չափանիշները շուկայական տնտեսության պայմաններում հայտնի են.

«Որքան բարձր է աշխատողի որակավորումը, պատասխանատվության աստիճանը, ինչպես նաև աշխատանքի բարդությունը, այն քան նա ավելի բարձր է վարձատրվում: Իսկ ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերին, ապա դրանց մի մասը կարող է իրագործվել ուղղակի «փող տպելու» միջոցով:

Կանխազգալով որոշ զգուշավոր մակրոիստների զարմանքը՝ ինֆլ յացիայի և այլնի համատեքստում, բացատրեմ վերոնշյալը: Կան հեղինակավոր արտասահմանյան հաստատությունների հետազոտություններ, որոնք փաստում են, որ, օրինակ՝ կենսաթոշակառուների, նպաստառուների վճարումների կրկնակի կամ եռակի բարձրացումն էական ազդեցություն չի կարող ունենալ ինֆլ յացիայի վրա:

Բացի դրանից, տնտեսական աճի ու զարգացման տեսանկյունից մինչև 4-5 % ինֆլ յացիան անհրաժեշտ է: Դրանից հետո արդեն կարելի է քայլ անել՝ էապես բարձրացնելով կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի և պետական հատվածում մյուս զբաղվածների վարձատրությունը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Հաջորդ հաղթանակի կերտման՝ Վազգեն Մանուկյանի ծրագիրը
Այսօր Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման»...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ընդդիմությունը Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն ժամանակ տվեց
«Մինչև երեքշաբթի ժամը 12։00-ն ժամանակ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր քաղաքական թիմի  հետ քննարկի ու հրաժարական տա,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայաստանում ապրող եզդիները ևս Փաշինյանի հրաժարականն են պահանջում
Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նրանք Ազատության հրապարակում են։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կառավարական առանձնատունը շրջապատված է բազմաթիվ ոստիկաններով
Այս պահին մեծ թվով ոստիկաններ շրջապատել են կառավարական առանձնատունը, պատ են կազմել։ Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում «Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
17:24
Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին
«Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ քայլին գնացել է՝ չունենալով այլընտրանք։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Վազգեն Մանուկյանի և քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ մեկնարկեց երթ՝ դեպի կառավարական առանձնատուն
Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքն ավարտվեց, այժմ սկսեց երթի դեպի կառավարական առանձնատուն՝...
Աղբյուր` Panorama.am
17:16
Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են. Վազգեն Մանուկյան
«Շատ հատկանշական է, որ մենք այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988 թվականին մեր ժողովուրդը միասնությամբ, ոգևորությամբ, մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մենք մեզ թագավոր կամ փրկիչ չենք ընտրելու, ընտրում ենք ադեկվատ մարդ. Իշխան Սաղաթելյան
«Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրածք լինեինք 6 ամիս առաջ, պատերազմ չէր լինի, եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Բագրատ Միկոյան. Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը գրում է.  «Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում:...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը. Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը։ Նորմալ պետության ղեկավարի ուղերձները...
Աղբյուր` Panorama.am
16:26
Աննա Կոստանյանի փոխարեն «սրտիկել են Նիկոլի լայվը»
«Ու փաստորեն իրոք լայքող/սրտիկող ծրագիր է աշխատում։ Զգույշ եղեք»։
Աղբյուր` Panorama.am
16:24
Վանեցյան. Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքական դիակ է, ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ
«Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, այն պատերազմի, պարտության ու խայտառակ պայմաններով, իբր թե, ավարտելուց, երկիրն անդունդի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Կորոնավիրուսին ավելացավ նիկոլավիրուսը, սրանից է պետք հիմա ազատվել. Վիգեն Ստեփանյան
«Ղարաբաղյան շարժումից սկսած այս հրապարակում եղել եմ, բայց առաջին անգամ եմ  բարձրացել բեմ։ Ավելի ծանր վիճակ՝ հնարավո՞ր է պատկերացնել։...
Աղբյուր` Panorama.am
16:12
Նիկոլ Փաշինյանն այլևս գոյություն չունի, նա անցյալ է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
«Իշխանությունը փորձում է հնարավորություն չտալ Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքացիների հետ խոսելու և ներկայացնելու, թե այսօր ինչ օրհասական վիճակում...
Աղբյուր` Panorama.am
15:56
Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցին պառակտում առաջացնել. Դադիվանքի վանահայր
«Մենք հայ ենք։ Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե այդ սերը լինի, մենք կգնանք ու կհաղթենք։ Մեր տարածքները մեզ են սպասում»։
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանը պատասխանատվության սլաքներն ուղղում է ում ասես՝ չխորշելով սեփական երկիրը ոտնատակ տալուց. Բեքարյան
«Նիկոլ Փաշինյանն իր ամեն ավել մնացած րոպեով վնաս է տալիս այս պետությանը»,-այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ըստ Փաշինյանի, եթե 451 թվականին չլիներ Ավարայրի ճակատամարտը, 2020-ին ինքը Ղարաբաղը չէր տա. Արմեն Մինասյան
«Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում  պատասխանատվությունը թողնում է ժողովրդի, հայի վրա։ Եթե մեկ նախադասությամբ թարգմանենք այն, ինչ ասում էր...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն  անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Քաղաքացիական պատերազմը կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը. Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը գրում է.  «ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ավարտվել են «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մարինե Սուքիասյան. Քոչարյանի դատավարության ավարտը
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածն է ներկայացրել. «2.5 տարի Փաշինյանի իշխանության այցեքարտը...
Աղբյուր` Panorama.am
14:13
Նիկոլի լայվերը լայքող ու սրտիկող ծրագիր ա աշխատում. Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է՝ Նիկոլ Փաշինյանի լայվերը լայքող ու սրտիկող ծրագիր է աշխատում։ «Հա, մի բան ասեմ։ Արդեն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Թշնամին ուզում է, որ հայկական կողմը Արավուս գյուղից 750մ. հետ գնա՝ թողնելով ամենակարևոր հենակետերից մեկը
Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչներն ահազանգում են՝ մի քանի օր է, ինչ ադրբեջանցիները պահանջում են, որ հայկական կողմը գյուղի տարածքից 750...
Աղբյուր` Panorama.am
14:02
Կոտայքի մարզի բնակիչներն երթով շարժվում են դեպի Երևան՝ Ազատության հրապարակ
Կոտայքի մարզի բնակիչները երթով շարժվում են Երևան՝ Ազատության հրապարակ՝ մասնակցելու ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին։ Նրանք  գոռում...
Աղբյուր` Panorama.am
13:59
COVID-19-ով հիվանդների թիվը մինչև նոր տարի աճ կգրանցի. Համաճարակաբան
Ռուսաստանի Դաշնությունում COVID-19 դեպքերի թիվը կաճի մինչ նոր տարի, իսկ մի շարք տարածաշրջաններում, հնարավոր է՝ դրանից հետո աճ գրանցվի, գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հունաստանի և ԱՄԷ-ի միջև նոր ռազմական դաշինքը մտահոգություններ է առաջացրել Անկարայում
«Ամերիկայի Ձայն»-ը գրում է՝ Թուրքական ուժերը խոչընդոտում են հունական ռազմական ինքնաթիռի թռիչքը Միջերկրական ծովիվիճահարույց մասով,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Արտակ Թովմասյան. Չպետք է թույլ տանք, որ այս իշխանությունը օրեցօր էլ ավելի խորացնի խնդիրները
«Ուստի, կոչ եմ անում այսօր` ժամը 15:00-ին, ներկա լինել Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է
19:06 04/12/2020

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}