Քաղաքական 13:31 22/02/2020 Հայաստան

Փաշինյան. Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում

Ստեփանակերտում ընթացող Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջիկայում Արցախում կայանալիք համապետական ընտրություններին։

Նա ընդգծել է, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը։

«Դա ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ»,- ասել է նա։

Կառավարության ղեկավարը նկատել է, որ հայկական երկու պետությունների անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է:

«Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի:

Այս առումով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հետևյալ խնդրի վրա: Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով:

Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարագային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա»,- նշել է նա իր խոսքում՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:25
Շվեդիան կոչ է անում ընդլայնել պատժամիջոցները Բելառուսում տեղի ունեցածի պատասխանատուների նկատմամբ
ԵՄ-ն պետք է ընդլայնի պատժամիջոցները Բելառուսում իրավապահ մարմինների կողմից բռնությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ։ Նման կարծիք է...
Աղբյուր` Panorama.am
17:17
Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 13-ին, ժամը 09։01-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին...
Աղբյուր` Panorama.am
17:10
«Լիդիան». Ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են
«Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրություն՝ արձագանքելով Անդրեաս Ղուկասյանի՝ հանքավայրում ուրանի  առկայության...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի»-ում բնակարաններ ձեռք բերելու նպատակով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Մարուքյանն ափսոսում է BBC HARDtalk-ին տված Փաշինյանի պատասխանի համար
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC HARDtalk հաղորդման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Երկու օրվա ընթացքում Մինսկում ձերբակալվել է ավելի քան հազար ցուցարար
Մինսկում օգոստոսի 11-12-ին հավաքների ժամանակ ձերբակալվել է 1063 մարդ, համապատասխան ցուցակները հրապարակվել են Մինսկի քաղաքային դատարանում,...
Աղբյուր` Panorama.am
16:48
«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները պարգևաևվճարները տրամադրել են Տավուշի վերականգնմանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կասեցվել է մի շարք երթուղայիների գործունեությունը
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
16:29
Սթիվեն Սակուրը՝ Փաշինյանին. Ինչո՞ւ են մարում մարդկանց հույսերը
«Երբ նայում եմ Հայաստանին, թվում է, թե  շատ հայերի զգում են, որ իրենց հույսերը մարել են։ Ի՞նչն է սխալ գնում»,-ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել. ԱՆ խոսնակ
Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ...
Աղբյուր` Panorama.am
15:56
«Ամբողջ Ղազախստանն ու Ռուսաստանը բոյկոտում են մեր ավտոմեքենաները, իսկ Կառավարությունը լռում է»
Այսօր Կառավարության շենքի դիմաց ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ ներկայացնելով իրենց խնդիրները։ Ավտովարորդների...
Աղբյուր` Panorama.am
15:49
Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր
Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր Քննչական...
Աղբյուր` Panorama.am
15:38
Խոշոր հրդեհ Անկարայում
Անկարայի Աքյուրթ շրջանի Շեյհլեր թաղամասում oգոստոսի 13-ի երեկոյան դեռևս անհայտ հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել փայտանյութի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Իրանի դեսպանը հերքում է ԱՄՆ-ի կողմից վառելիքի առգրավման մասին տեղեկատվությունը
Վենեսուելայում Իրանի դեսպան Խոջաթ Սոլթանին «Թվիթթեր»-ի իր էջում  հերքել է տեղեկությունը, որ ԱՄՆ-ը առգրավել է իրանական վառելիքը,...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ոստիկանները բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման...
Աղբյուր` Panorama.am
15:21
Փաշինյան. Շինթույլտվությունների գործընթացը պետք է պարզեցվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի 2019 թ....
Աղբյուր` Panorama.am
14:39
30 տարի շարունակ տապալվել է անկախության հռչակագրով ամրագրված գործընթացը. «Հայք»
«Հայք» ազգայնական շարժումը ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով Անկախության հռչակագրի վերականգնում։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:30
Սոֆիա Հովսեփյան. Ո՞վ պետք է վճարի մի քանի անգամ շատ աշխատող ուսուցչին
«Ինչպե՞ս պետք է վճարվեն ուսուցիչները, եթե ասում են, որ դասարանները պետք է բաժանվեն 10-15 հոգանոց խմբերի»,- ուսումնական տարվա...
Աղբյուր` Panorama.am
14:21
Բելառուսում 10 լրագրող շարունակում է ձերբակալված մնալ
Բելառուսում անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել են մոտ տասը լրագրողներ, հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ոստիկանությունը տուգանել է նախարար Խաչատրյանին
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմել է կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
14:06
Աշոտյանը՝ Փաշինյանին. Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր
ՀՀԿ ԳՄ անդամ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրում է. «Նիկոլի՝...
Աղբյուր` Panorama.am
14:00
Բելլա Քոչարյան. Որոշեցի պատերազմի ժամանակ վերապրածս ներկայացնել ձեզ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը գրում է. «Այսօր վերընթերցեցի պատերազմից զգացածս, որ ժամանակին հանձնել էի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Beeline. Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար
Հավատարիմ լինելով իր հաճախորդամետ քաղաքականությանը և Հայաստանում որակյալ կապը հնարավորինս մատչելի դարձնելու առաքելությանը` Հայաստանում Beeline-ը...
Աղբյուր` Panorama.am
13:46
Արմավիր-Մեծամոր ճանապարհին «Lexus»-ն ու «Mercedes»-ը բախվել են. վարորդներից մեկը հոսպիտալացվել է
Օգոստոսի 13-ին, ժամը 09։01-ին Մարզային Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ...
Աղբյուր` Panorama.am
13:37
Լուկաշենկո. Ես ողջ եմ և Բելառուսում եմ գտնվում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է հայտարարություններին, թե իբր ինքը լքել է երկիրը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
13:26
Դեսպանատուն. Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը պատմական համաձայնության են եկել
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահոն և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ...
Աղբյուր` Panorama.am
13:17
«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
13:10
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը։ Այսպիսով, այս պահի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:02
ՀՔԾ. Ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնյան կաշառք է վերցրել
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
12:51
Աջակցության 24-րդ ծրագիր. ո՞ւմ և ի՞նչ պայմաններով կտրամադրվի անտոկոս վարկ
«Թիրախավորել ենք խաղողի մթերումների ժամանակահատվածում կազմակերpություններին, և դրանց միջոցով մեր ֆերմերային տնտեսություններին օգնություն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}