Էջմիածնում հորը սպանելուց հետո հանցագործը կրակոցներ է արձակել 6 և 12 տարեկան երեխաների ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական, միջոցառումների արդյունքում բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքերը:
Փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն սպանելու նպատակով իր՝ ապօրինի պահվող հրազենով («ԱԿ-47» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ) կրակոցներ է արձակել և սպանել նրան։
Այնուհետև, նույն ինքնաձիգով փորձել է սպանել նաև սպանվածի կնոջը, կրակել է նրա ու 6-ամյա և 12-ամյա անչափահաս երեխաների ուղղությամբ։ Չի կարողացել ավարտին հասցնել սպանությունը, քանի որ կինը երեխաների հետ մտնելով տուն, փակել է մուտքի երկաթյա դուռը և թաքնվել։
Առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (Սպանության հանցափորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով՝ Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է:
Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց