12:15 24/02/2020 Հայաստան

ՏԶՆԿ. Միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է շինարարության դինամիկային 2018-2019թթ.-ին:

2019թ.-ին շինարարության ծավալները կազմել են 434.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ աճը 2018թ.-ի համեմատ` 4.6%: Շինարարության ծավալների 42%-ը իրականացվել է ընկերությունների միջոցների հաշվին, որոնց ծավալները 2018թ.-ի համեմատ աճել են 1.4%-ով (տե՛ս գծապատկեր 1): Ընկերությունների միջոցների հաշվին իրականացված շինարարության կառուցվածքում 12.3%-ը իրականացվել է  օտարերկրյա ներդրողների կողմից, որոնց ծավալները ևս աճել են՝ 10.5%-ով: Սա նշանակում է, որ օտարերկրյա կապիտալով ընկերությունների կողմից իրականացված շինարարության ծավալներն ավելի արագ են աճել, քան տեղական ընկերությունների միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները:

Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալները 2019թ.-ին կազմել են ոլորտի ծավալների 29.6%-ը, իսկ աճը 2018թ.-ին կազմել է 8.9%: Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալների 59.9%-ը իրականացվել է միջազգային վարկային միջոցների հաշվին, որոնց ծավալները 2018թ.-ի համեմատ կրճատվել են 4.4%-ով: Ուստի կարող ենք փաստել, որ 2019թ.-ին բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալներն ավելի արագ են աճել, քան միջազգային վարկային միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքները: 

Գծապատկեր 1. Շինարարության ծավալներն 2019թ.-ին՝ ըստ  ֆինանսավորման աղբյուրների (%)

Միջազգաին վարկային միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալների 25.7%-ը իրականացվել են ՌԴ-ից ստացված վարկային միջոցների հաշվին, որոնց ծավալներն աճել են 32.7%-ով (Մեծամորի ԱԷԿ-ի հիմնանորոգում իրականացնելու նպատակով): Ասիական զարգացման բանկից ստացված միջոցների հաշվին իրականացվել են վարկային միջոցների հաշվին կատարվող շինարարական աշխատանքների շուրջ 21%-ը, իսկ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցների հաշվին՝ շուրջ 18.1%-ը, որոնց ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են համապատասխանաբար՝ 19.3 և 35.8  տոկոսով:

Բնակչության միջոցների հաշվին կատարված շինարարության ծավալները 2019թ.-ի կազմել են շինարարության ծավալների 25.2%, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 6.1%-ով:  Այս աճին  նպաստել է նաև այն հանգամանքը, որ  2019թ.-ին նախորդ տարվա համեմատ 7.5 անգամ ավելացել են առևտրային բանկերի կողմից տրամադրվող անշարժ գույքի կառուցապատման համար նախատեսված վարկերը՝ կազմելով 6.2 մլրդ ՀՀ դրամ:

Շինարարության ծավալների 52.9%-ը իրականացվել է ք. Երևանում՝ արձանագրելով 4.6% աճ: Երևանի ծավալներին հաջորդել են Արմավիրում իրականացված շինարարության ծավալները՝ 8.7%, ինչը պայմանավորված է նաև Մեծամորի ԱԷԿ-ով, որի շնորհիվ մարզում իրականացված շինարարության ծավալները 6.5% աճ են արձանագրել:

Այսպիսով՝ 2019թ.-ին շինարարության ծավալների աճը պայմանավորված է եղել ընկերությունների, բնակչության, ինչպես նաև բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալների աճով, մինչդեռ միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են: 2020թ.-ի բյուջեի ուղերձով նախատեսված նոր միջազգային վարկերի ներգրավումը, բյուջեով նախատեսված շինարարական աշխատանքների ծավալները, ինչպես նաև կառավարության կողմից հիփոթեքային վարկավորման մատչելիությունն ապահովող ծրագրերը և բնաչության եկամուտների աճը կպայմանավորեն շինարաության աճի տեմպը 2020թ.-ին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:01
Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովի նիստ է գումարվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական...
Աղբյուր` Panorama.am
22:00
Համաճարակի ժամանակ ավելի արդյունավետ կլիներ տնային կալանքի կիրառությունը, եթե օրենքը թույլ տար. Արման Թաթոյան
ԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am
20:30
Միհրան Հակոբյան. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է. «Արդեն երկու օր է՝ հետևում եմ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
20:22
Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից
Կան խնդիրներ, գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար
Օրերս Կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նուրմագոմեդովի կարողությունը մոտ 100 միլիոն դոլար է
«Ռուսական խառը մարտերի (MMA) մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը նաև նրա մարզիչն է, YouTube- ի հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մադուրոն հրամայել է երկիրը պաշտպանելու համար մոբիլիզացնել Վենեսուելայի հրետանին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է ազգային հրետանին մոբիլիզացնել՝ պաշտպանելու Բոլիվարյան հանրապետությունը: Ինչպես հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
Ախալքալաքի և Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնների (ՀԱԿ) տեղեկությունների համաձայն, ներկայումս 36 մարդ Ախալքալաքի մունիցիպալիտետում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Մարտին փետրվարի համեմատ բենզինի գինը նվազել է 3.7%-ով
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ պահպանվել է գների նախորդ...
Աղբյուր` Panorama.am
18:53
2020 թ-ի սկզբից ի վեր, Դոնբասում ականների պայթյունից զոհվել է 12 խաղաղ բնակիչ
2020 թվականի սկզբից Ուկրաինայում անցկացվող ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը (SMM) գրանցել է ականների և չպայթած զինամթերքի պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Կոբի Բրայանթին 2020թ-ին կընդգրկեն բասկետբոլի Փառքի սրահում
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթին 2020 թվականին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։ Նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:36
ԱՀԿ-ն հայտնում է երիտասարդների և առողջների շրջանում COVID-19-ի ծանր դեպքերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է երիտասարդ և առողջ մարդկանց շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքերի մասին։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Պարենային մթերքների գնային ինդեքսը՝ մարտին
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 2.1% գնաճ: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
Քաղաքագետ. Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ճգնաժամային պահերին մարդկանց մոտ բնազդներն են սկսում գործել։ Փորձը ցույց տվեց, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
18:18
Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու
Ամերիկացի երգչուհի Փինքը (Pink) Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ՝ COVID-19: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը կնշվի Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:52
Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, որը ներկայում ղեկավարում է Քաթարի «Ալ Սադ» թիմը,  1 միլիոն եվրո է նվիրաբերել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քամին Երևանի կենտրոնում մի քանի ծառեր է շրջել
Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:36
Վարդաշեն փողոցում պատշգամբ է փլուզվել
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում հասել է 85,778 մարդ, մահացել է 1.158-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է պարզաբանում, թե ինչպես են ընտրվել ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
«Ընդհանուր կանոն կա, կալանքի տակ գտնվող մարդը չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիմա եթե այդ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գնանկում՝ ծառայությունների ոլորտում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ....
Աղբյուր` Panorama.am
16:50
Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը՝ որպես կարևոր հարցերի լուծման հարթակ: Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
«Կորոնավիրուսը չպետք է թաքնված մարդասպանության առիթ դառնա»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածները գերազանցում են 500-ը. Գազետա.ռու
Ադրբեջանում բժիշկները մեկ օրում հաստատել են կորոնավիրուսի վարակի 78 դեպք, ինչը դեպքերի ընդհանուր թիվը հասցրել է 521-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}