ԱՅԼՄԱՄՈՒԼ 15:48 24/02/2020 Հայաստան

Վիտալի Բալասանյան. Արցախում կան նախագահի թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ

Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հերոս, Արցախի  նախագահի թեկնածու Վիտալի  Բալասանյանը: Նա ընդգծել է, որ փոխարենը կան թեկնածուներ ովքեր «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ:

Tert.am-Պարո՛ն Բալասանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային  թշնամություն: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը: Դուք միշտ կոշտ քննադատել եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը:

Վ.Բալասանյան-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում կոնկրետ հասցեատերեր չի նշել, ուստի չեմ կարծում, որ անհրաժեշտ է պատասխանել: Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում։ Այլ հարց է, որ կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ։

Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա արցախցին ինքնուրույն ընտրություն պետք է կատարի։ Եթե ուժի մեջ են վարչապետի հնչեցրած կոնսենսուսները, ապա գերակայողը ազատ կամարտահայտումը պետք է լինի՝ առանց որևէ միջամտության։

Tert.am- Վերլուծական շրջանակներում հնչում են մտահոգություններ այն մասին, որ Արցախի Հանրապետությունում ընտրությունները բավականին լարված են անցնելու, նախագահի 14 թեկնածու է գրանցվել: Այս առնչությամբ ի՞նչ տեսակետ ունեք: Ձեր կարծիքով ՀՀ իշխանությունները կարո՞ղ են ուղիղ ազդեցություն ունենալ գործընթացի վրա:

Վ.Բալասանյան-Այս ընտրություններն աննախադեպ են մի քանի առումով: Գրանցվել է 14 թեկնածու, ինչը փոքրիկ Արցախի համար բավականին մեծ թիվ է: Նախագահական ընտրությունները զուգահեռվելու են խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը ևս աննախադեպ է:

Այս ընտրություններն աչքի են ընկնում նաև իրենց ակնհայտ  կոմերցիոն բաղադրիչով: Անթույլատրելի է, բառիս բուն և փոխաբերական իմաստով, առևտրի մեջ մտել ընտրողի կամ որևիցե այլ քաղաքական ուժի հետ: Փորձ է արվում նաև ատելության մթնոլորտ սերմանել և հանրությանը պառակտել, ինչը ևս անթույլատրելի է, և ես ամեն ինչ անելու եմ, որ այդ արհեստածին  բաժանումը չպառակտի Արցախը: Մենք թեժ փուլում ենք: Ներքին թշնամանքի մթնոլորտը կարող է սպառնալ մեր անվտանգությանը: Արտաքին մարտահրավերները լուրջ ու իրական են, ռազմաճակատի գիծը գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա ու այդ իսկ պատճառով  Արցախին ինքնուրույն և բացառապես արցախցիների քվեով առաջնային մանդատ ստացած նախագահ է պետք:

Օգտվելով առիթից՝ բոլոր թեկնածուներին ու կուսակցություններին կոչ եմ անում վարել կոռեկտ պայքար: Մենք կարող ենք բանավեճել շատ հարցերում ու դա նորմալ է, բայց մեր վեճը չպետք է Արցախի անվտանգության նվազման գին արժենա: Մենք շատ թանկ ենք վճարել հաղթանակի ու ինքնիշխան լինելու համար: Հետևաբար՝ չարժե փորձել հաղթանակը վաճառել և վաճառվել որպես քաղաքական գործիչ ու մարդ: Անկախության միջազգային ճանաչման ձգտող Արցախին ինքնուրույն ղեկավար է պետք, այլ ոչ թե դրածո և հազար ու մի ազդեցությունների տակ գտնվող մարդ, նաև՝ ռազմական գործից հասկացող մարդ։ Մենք չենք կարող Արցախում ունենալ բանակից հեռու ու պատերազմից անտեղյակ իշխանություն: Տնտեսվարների կամ գեղեցիկ խոսքեր հնչեցնող քաղաքական գործիչների ղեկավար դառնալու ժամանակը դեռ կգա, բայց հիմա մենք այլ վիճակում ենք։

Հայաստանի ու Արցախի հարաբերությունները արդյունավետ և մեր երկրի անվտանգությանը նպաստող կլինեն ոչ թե Արցախում կամակատար, այլ ինքնուրույն ղեկավար ունենալու պարագայում։ 

Tert.am-Չնայած ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չկարողացավ մասնակցել ընտրություններին, բայց որոշում կայացրեց Մասիս Մայիլյանին սատարելու վերաբերյալ, այս մասին ի՞նչ  տեսակետ ունեք:

Վ.Բալասանյան-Դա իրենց իրավունքն ու ընտրությունն է: Մեկնաբանության կարիք չկա։

Tert.am- Ինչպե՞ս կգնահատեք Արցախյան հարցում ներկայիս բանակցային գործընթացը, Դուք արձագանքել էիք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում Անվտանգության հանձնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած քննարկմանը, ասել էիք՝ Ադրբեջանի նախագահը կրկին հնչեցրել է ԼՂ հակամարտության լուծման փուլային տարբերակը, այսինքն՝ այն տարբերակը, որն անընդունելի է Արցախի Հանրապետության համար: Ձեր կարծիքով՝ հայկական կողմի համար ոչ ցանկալի լուծումներից ինչպե՞ս կարելի է խուսափել:

Վ.Բալասանյան-Պաշտոնական Երևանի  դիրքորոշումն այս պահին հստակեցման կարիք ունի: Հստակության բացակայությունը լկտիացնում է Ալիևին: Բանակցությունները արդյունքներով պետք է գնահատել։ 1996-ին Լիսաբոնում վատ արդյունք ստացանք, քանի որ բոլորը Արցախը տեսնում էին Ադրբեջանի կազմում։ 1998-ի իշխանափոխությունից հետո մեր բոլորի համառ ջանքերի շնորհիվ  դիվանագիտության այդ խայտառակ էջը փակվեց, իսկ 2007-ին  առաջին անգամ միջազգային հանրությունն ընդունեց տարբերակ, որ Արցախը կարող է ինքնորոշվել: Մադրիդյան սկզբունքները ամրագրեցին ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իհարկե, այստեղ էլ կան շատ վիճելի ու անընդունելի կետեր, և մենք մեր  ուզածին դեռ չենք հասել, բայց կարևորը, որ լիսաբոնյան էջը փակվել է։ Մադրիդյան սկզբունքները մեր երազանքը չեն, բայց դա հնարավորություն է, որ հետո կարողանաս քո ուզած առավելագույնին հասնել: Մյունխենում տեղի ունեցածին շատերն են հետևել: Ալիևը մեր կողմից վաղուց մերժված փուլայինին կողմ արտահայտվեց, բայց Փաշինյանից հակադարձում չստացավ։ Լռությունը համաձայնությա՞ն նշան է։ Չգիտեմ։ Եթե փուլայինն է քննարկվում, ուրեմն մենք վերադարձել ենք 1997-ի տխրահռչակ տարբերակին: Իսկ դա վատ է։

Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի եղել և չի լինելու Ադրբեջանի Հանրապետության կազմում: Սա թող Ալիևն իր ականջին օղ անի և հանկարծ պատրանքների մեջ չընկնի: Իրենք 90–ականների սկզբում էլ  մի պահ ոգևորվել էին, բայց հետո մեր բանակը ամեն ինչ տեղը դրեց։

Պետք է անհապաղ կյանքի կոչել 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգ-Վիեննա-Ժնև պայմանավորվածությունները. այն է՝ մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Այս թեման ամբողջությամբ դուրս է եկել քննարկումների դաշտից, ինչը չի բխում մեր շահերից։

Բանակցությունը բանակցություն, բայց ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչքան հզոր կլինեն Հայաստանը և Արցախը, ինչքան միասնական, այլ ոչ թե պառակտված ու թշնամացած կլինի մեր հասարակությունը։ Ամեն ինչ կախված է նաև տնտեսության զարգացումից, ներդրումներից, մարդկանց բարեկեցության մակարդակից։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
Վիետնամի Vingroup-ն արտադրում է առաջին 5G սմարթֆոնները Vsmart ապրանքանիշի ներքո
Վիետնամի VinSmart-ը՝ Vingroup-ի միավորը, արտադրել է իր առաջին 5G սմարթֆոնները՝ ԱՄՆ Qualcomm-ի հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:32
Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Մագնիտսկու սպանության մեջ ներգրավվածների նկատմամբ
Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնց անունները Բրիտանիայի արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:25
Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք
Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է...
Աղբյուր` Panorama.am
12:20
Մեկ շաբաթում գրանցվել է 379 արտակարգ դեպք
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ․ Մասնավորապես, 272-ը...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արվեստին աջակցելու համար Մեծ Բրիտանիան կտրամադրի 1,57 միլիարդ ֆունտ
Մասնագետները վստահ են, որ համավարակի պատճառով բրիտանական մշակույթի ոլորտը լուրջ խնդիրների է բախվել, կառավարության մեծ աջակցությունը կարող է փոխել իրավիճակը։
Աղբյուր` Panorama.am
12:05
Իրանը Պարսից ծոցի ամբողջ երկայնքով «հրթիռային քաղաքներ» է ստեղծել․ հրամանատար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ստեղծել է...
Աղբյուր` Panorama.am
11:59
Իշխանյան. Փաշինյանը գերազանցել կամ գերազանցում է նախորդ բոլոր գործիչների ռեկորդները
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Այն որ քաղաքական, պետական գործիչները ողջ աշխարհում և բոլոր ժամանակներում, մեղմ ասած ճշմարտախոս...
Աղբյուր` Panorama.am
11:54
Գիտնականներ ասում են՝ կորոնավիրուսը օդակաթիլային է ու դիմել են ԱՀԿ-ին՝ վերանայելու առաջարկությունները
Հարյուրավոր գիտնականներ ասում են, որ կան ապացույցներ այն մասին, որ օդի փոքր մասնիկներում նոր կորոնավիրուսը կարող է վարակել մարդկանց և կոչ են...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանյան հրատարակչությունները համացանցում տարածում են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներ
Հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակները ողողել են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներով։...
Աղբյուր` Panorama.am
11:41
Բռնություն՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է
Բագրատունյաց պողոտայում ծառայություն հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում  իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա»...
Աղբյուր` Panorama.am
11:37
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված  stopcov.ge հատուկ...
Աղբյուր` Panorama.am
11:31
Հարություն Մեսրոբյան. Թե ինչու չի հաջողվում ստեղծել հզոր, մրցունակ և արդար հայկական պետություն
ՀՀ հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը գրում է՝ նորագույն պատմության ընթացքում մեզ չի հաջողվում ստեղծել...
Աղբյուր` Panorama.am
11:26
Քիմ Քարդաշյանի ամուսին Քանիե Ուեսթն առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում
Տեսլա էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերրության տնօրեն Էլոն Մասքն արդեն աջակցություն է հայնտել Ուեսթին
Աղբյուր` Panorama.am
11:21
Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն
91 տարեկանում մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ կոմպոզիտորն առավել հայտնի է որպես...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաստաբան. Մերժվեց Միքայել Մինասյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը
Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը։
Աղբյուր` Panorama.am
11:10
Ինչ նորմեր պետք է պաշտպանել ծովում հանգստանալիս. Վրաստանի ԱՆ հանձնարարականները
Վրաստանի առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով առաջացած վարակի կապակցությամբ ընդհանուր հանձնարարականներ է մշակել ծովափում...
Աղբյուր` Panorama.am
10:57
Եվրամիությունում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիք է
Համաճարակի երկրորդ ալիքն է սկսվել ԵՄ-ում։ Ներկայումս Իսպանիայում կարանտինացված է գրեթե երեք հարյուր հազար մարդ: Այս մասին գրում է Euronews-ը։...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ինչպես մի առիթով արդարացիորեն նշեց Փաշինյանը, իրենք այլևս կորցնելու բան չունեն. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես չգիտեմ, սրանք կհասցնե՞ն «Հայ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Կառավարության թերացումները ստիպեցին, որ ներքին տուրիզմը գործի «ջունգլիի օրենքներով»
Կորոնավիրուսային համավարակի հետևանքով տնտեսության կրած վնասները առավելապես նկատելի են զբոսաշրջության ոլորտում, քանի որ մարտ ամսից սկսած արտագնա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Կորցրած «ծովից-ծովի» շարքից․․․
Հայաստանը հիմա նման է մի հսկայական երկաթե կոնստրուկցիայի, որի ամրությունն ապահովող բոլոր մասերը երկու տարի շարունակ թուլացրել-շարքից հանել է...
Աղբյուր` Panorama.am
10:32
Պուտինի զարմիկն ընտրվել է «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» կուսակցության ղեկավար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկը, Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից և գործարար Ռոման Պուտինն ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ինչպես է գերմանացի քաղաքապետը կեսգիշերով եկել շնորհավորելու Ժանն Բարսեղյանին
Ստրասբուրգի ավագանու ընտրություններին մեծ հետաքրքրությամբ հետևել են սահմանակից Գերմանիայի Քեհլ քաղաքում, որի տեղական բոլոր ԶԼՄ-ներն արդրադարձել...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ֆրանսիայի նախկին վարչապետի նկատմամբ հետաքննություն` կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման պատճառով
Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հետաքննվում է Ֆրանսիայի բարձրագույն դատարանի կողմից՝ COVID-19 ճգնաժամի կառավարման պատճառով: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
10:06
Չալաբյան. Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ
Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը տարալուծելով՝ նպատակ է դրվում հայ երեխայի գիտակցությունից հանել եկեղեցու կարևորությունը, և փոխարինել այն...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հռոմի պապն աջակցում է ՄԱԿ-ի ԱԽ նախաձեռնությանը՝ «կորոնավիրուսային» հրադադարի մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որով կոչ է արվում հրադադար հաստատել բոլոր կոնֆլիկտների գոտիներում՝...
Աղբյուր` Panorama.am
09:53
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում նախօրեին «Ռոման» հյուրընկալվել էր  «Նապոլիին»։ Խաղն ավարտվել է 1։2 հաշվով՝...
Աղբյուր` Panorama.am
09:45
Թրամփը խոստացել է շարունակել սոցիալիզմի դեմ պայքարը Վենեսուելայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի պայքարել Մադուրոյի սոցիալիստական ռեժիմի դեմ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:38
Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը մեկուսացված է
հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարար ծառայող
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}