Քըրք Դուգլասը որդուն ոչ մի լումա չի կտակել
Հոլիվուդի աստղ Քըրք Դուգլսն իր ունեցվածքը (շուրջ 50 միլիոն դոլար) կտակել է բարեգործական հիմնադրամի: news.ru- ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է բրիտանական Mirror թերթը:
Նշվում է, որ շահառուների թվում են փոքրամասնությունների և աղքատների ուսանողներ, որոնց համար կրթաթոշակ է սահմանված, Վեսթվուդում տաճարը, որն ունի Քըրք և Աննա Դուգլաս մանկապատանեկան կենտրոնը, Քըրք Դուգլասի անվան թատրոնը Քալվեր Սիթիում՝ քայքայված կինոթատրոնը վերակառուցվել է որպես համերգասրահ և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը:
Քըրք Դուգլսն իր որդուն՝ դերասան Մայքլ Դուգլասին որևէ բան չի կտակել: Նշվում է, որ Մայքլը Դուգլասն աղքատ չէ. դերասանի սեփական կապիտալը գնահատվում է 300 միլիոն դոլար:
Քըրք Դուգլասը մահացել է 103 տարեկանում փետրվարի 6-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում