Առողջություն 16:49 24/02/2020 Հայաստան

Պետք չէ դիմակ օգտագործել, ավելի ճիշտ է անձնական հիգենան պահպանել. Վանյան

«Այսօր ՀՀ-ում կորոնավիրուս չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

Նրա խոսքով, թեև այժմ Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցել, այնուամենայնիվ, հիվանդությունը խնդրահարույց է, և համաճարակաբանական ուսումնասիրություններ են իրականացվում. «Մենք խնդիր ունենք հարևան Իրանի հետ, որտեղ արձանագրվել են վարակման դեպքեր, և հատկապես, մեզ համար մտահոգիչ են մահերի դեպքերը։ Այս առումով մենք ամենօրյա աշխատանքներ ենք տանում ԱՀԿ-ի հետ, անընդհատ կապի մեջ ենք, և հնարավորություն ունենք իրավիճակը գնահատելու։ Նաև անընդհատ կապի մեջ ենք Ռուսաստանի և Վրաստանի հետ, որտեղից անընդհատ մարդկանց հոսքեր են նկատվում, և առողջապահության պատասխանատուների հետ մենք համագործակցում ենք։ Ինչպես նաև, մենք սահմաններում հսկողությունն ենք ուժեղացրել, ռիսկային երկրներից ժամանողները լրացնում են քարտեր, և 14 օր մեր հսկողության ներքո են գտնվում»։

Ինչ վերաբերում է բժշկական կազմակեպրություններին, ապա, ըստ Վանյանի, հայաստանյան բուժհաստատություններն ապահովվում են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք պետք են հիվանդներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու համար։

Կարողությունները գնահատված են, համապատասխան բացերը լրացնելու համար կա նախարարության կողմից որոշում։ Նրա խոսքով, Հայաստանի բոլոր մարզերում ինֆեկցիոն առնվազն մեկ բաժանմունք պետք է ունենա բոլոր հնարավորությունները՝ հիվանդների սպասարկելու, եթե համաճարակ բռնկվի։ Այդ դեպքում մի հիվանդանոցը կառանձնացվի և կհարմարեցվի հիվանդության կանխարգելմանը։

Դիտարկմանը, որ թեև դեռևս կորոնավիրուսը Հայաստանում տարածված չէ, այնուամենայնիվ դեղատներում դիմակներ չկան, իսկ մարդիկ ցանկանում են կրել դրանք՝ հավանական վարակներից խուսափելու համար, Վանյանը պատասխանեց՝ պետք չէ դիմակ օգտագործել, ավելի ճիշտ է անձնական հիգենան պահպանել։

«Դիմակների խնդիր բոլոր երկրներում էլ կան, քանի որ սեզոնային գրիպի դեպքեր ևս շատ են գրանցվել։ Խորհուրդ է տրվում, որ բոլորը իրազեկ լինեն՝ սերտ շփման դեպքում է վիրուսը տարածվում։ Եթե ունեք հիվանդ, կրեք դիմակ, իսկ մենք հիմա հիվանդ չունենք»։

Դիտարկմանը՝ իսկ ինչի մասին են վկայում դպրոցներում արձանագրվող բացակայությունները, կամ այն, որ երեխաները կիսաառողջանալ հաճախում են դասերի, Վանյանը արձագանքեց՝ մենք այսօր չունենք համաճարակ, սուր շնչառական հիվանդություններն էլ նվազել են։

Panorama.am-ի ճշտող հարցին, թե ինչպես պահել անձնական հիգենան, եթե դպրոցներում նվազագույն պայմաններ ապահովված չեն, Վանյանը պատասխանեց՝ առողջապահության նախարարությունը տրամարդում է նորմեր՝ ինչ պայմաններ են անհրաժեշտ դպրոցներում, ինչպես պետք է պահպանվի երեխայի հիգենան, սակայն նորմերի պահպանման համաև հսկողություն պետք է իրականացնի կամ ԿԳՄՍ նախարարությունը, կամ մարզպետարանը։

Այսինքն՝ դպրոցահասակ երեխաների դեպքում խնդիրը կրկնակի է դառնում՝ մի կողմից չկա անձնական հիգենան պահպանելու համար նվազագույն պայման, մյուս կողմից՝ բժշկական դիմակի դեֆիցիտ է։

Վանյանը նաև ասաց, որ նախարարությունն ունի 160 հազար դիմակ, և պատրաստվում է լրացուցիչ դիմակներ ձեռք բերել։ Իսկ թե ինչպես է նախարարությունը բաշխելու այդ դիմակները, որևէ հստակ պատասխան չստացվեց։

Նշվեց նաև, որ Հայաստանում հոսպիտալացվել է 83 քաղաքացի, որ ունեցել են կորոնավիրուսի թեթև ախտանշաններ։ Բոլորն էլ տեստավորվել են, և արդյունքները բացասական են եղել։

Դիտարկմանը, որ դեղատան աշխատակիցները նշում են՝ հայաստանյան դեղատներից մեքենաներով արտահանում են բժշկական դիմակներ, Վանյանը նշեց ՏՄՊՊՀ-ն զգուշացրել է, որ կտուգանի այն տնտեսվարողին, ով անբարեխղճորեն դիմակների գները կբարձրացնի։ Իսկ արտահանման դեպքերի մասին Վանյանը չխոսեց, պարզապես ասաց՝ գնային բարձրացումը պայմանավորվում է նաև արտահանմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան, առաջիկայում չեն էլ լինելու։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:13
Իսպանիան պատրաստում է 150 միլիարդ եվրո ներդրումների ծրագիր իրականացնել
Իսպանիայի կառավարությունը պատրաստում է  ԵՄ միջոցներով 150 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել`կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
16:04
Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց
Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չինաստանը գործարկում է «Gaofen» արբանյակը
Երկրագնդից հեռակառավարվող «Gaofen» չինական արբանյակը գործարկվել է, գրում է regnum.ru-ն՝ հղում տալով Չինաստանի տիեզերական ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մեկ օրում Իրանում 148 կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել
Իրանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մոտ 150 մարդ է մահացել, ընդհանուր առմամբբ, հիվանդության հետևանքով մահացածների թիվը մոտ է 11,5...
Աղբյուր` Panorama.am
15:35
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն. Չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար
Հուլիսի 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ռուսական գյուղերից մեկում կայծակից այրվել է 1873 թվականին կառուցված եկեղեցի
Մեկ ժամվա ընթացքում Տոմսկի շրջանի Զորկալցևո գյուղում այրվել է 1873 թվականին կառուցվախ փայտե եկեղեցի, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել
Հուլիսի 3-ին Արցախի ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
15:03
Մնացականյան. Արցախի ժողովուրդը վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն 29-ամյա հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետ համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ավինյան. Այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ
Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ:
Աղբյուր` Panorama.am
14:18
Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում
ՀՖՖ նախագահը դիմել է ակումբների նախագահներին
Աղբյուր` Panorama.am
14:08
Ի՞նչ անուն տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, բացի ВОЗ-ի տղայից. Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք փաստ և երկու հարց: Փաստ առաջին: ՀՀ առողջապահության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
13:59
«Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը»
«Հայ Եկեղեցու պատմություն». Արձագանքներ
Աղբյուր` Panorama.am
13:39
Արմեն Մելիքբեկյան. Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում
Հայաստանի Ֆուտբուլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Ո՞րն է սրտի համար ամենակարևոր վիտամինը
Սրտաբան-թերապևտ Իրինա Մուրադյանը հայտնել է, թե որ վիտամինն է կարևոր դեր խաղում սրտի և անոթների առողջության համար, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Հնդկաստանում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են հաստատվել
Անցած մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 22,771 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 648,315-ի,...
Աղբյուր` Panorama.am
13:15
Թրամփի ավագ որդու ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու ընկերուհին, ով աշխատում է ներկայիս պետության ղեկավարի նախընտրական շտաբում, վարակվել է կորոնավիրուսով,...
Աղբյուր` Panorama.am
13:04
«Բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»
Խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին
Աղբյուր` Panorama.am
12:49
Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում»
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, փոխանցում է chempionat.com-ը։ Ըստ աղբյուրի, եթե...
Աղբյուր` Panorama.am
12:35
Տոկիոյում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 131 նոր դեպք
Անցած մեկ օրվա ընթացքում Տոկիոյում հայտնաբերվել է COVID-19-ի 131 դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի...
Աղբյուր` Panorama.am
12:18
Փաշինյան. Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ
Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ
Աղբյուր` Panorama.am
12:04
Արայիկ Հարությունյանը վերահաստատել է՝ բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Աղբյուր` Panorama.am
11:54
Դսեղ համայնքում առկա 667 հա վարելահողից ըստ նշանակության օգտագործվում է շուրջ 10 հա
Բնակիչները դժգոհել են, որ խոշոր եղջերավոր կենդանիները և ձիերը անարգել մտնում և վնասում են ցանքատարածությունները։
Աղբյուր` Panorama.am
11:37
Բնապահպանն ահազանգում է՝ Հրազդան գետից հսկայական ծավալով ջուր է գնում Թուրքիա
«Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լևոն Գալստյանն ահազանգում է՝ Արարատյան դաշտից Հրազդան գետով մեծ ծավալով ջուր է գնում և լցվում...
Աղբյուր` Panorama.am
11:27
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
«Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասել է Փաշինյանը՝ Թրամփին։
Աղբյուր` Panorama.am
11:22
Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում (e-cadastre.am) տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ, որի միջոցով...
Աղբյուր` Panorama.am
11:13
Բժիշկը զգուշացնում է COVID-19- ի դեմ ԱՀԿ-ի առաջարկած դեղամիջոցի վտանգավորության մասին
Խիստ վտանգավոր ինֆեկցիաների «Վեկտոր» լաբորատորիայի նախկին ղեկավար, վիրուսաբանության պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրնովը նախազգուշացրել է...
Աղբյուր` Panorama.am
11:04
04.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 580 նոր դեպք և 9 մահ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 580 նոր դեպք և 451 առողջացած։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 9 մարդ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}