Մալազիայի վարչապետը հրաժարական է տվել
Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամադը հրաժարական է տվել: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նշվում է, որ վարչապետի հրաժարականի տեքստը ուղարկվել է Մալազիայի թագավորին։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ավելի վաղ «Մալայզիայի որդիների միավորված կուսակցությունը» ՝ Մահաթիրի գլխավորությամբ դուրս էր եկել իշխող «Հույսի դաշինք» կոալիցիայից: Այն ստեղծվել էր 2017 թվականին և համախմբել ընդդիմադիր չորս կուսակցություններ:
Միևնույն ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե կոալիցիան հաղթի 2018-ի մայիսի խորհրդարանական ընտրություններում, ապա Մահաթիրը վարչապետ կընտրվի 2 տարով, այնուհետև այդ պաշտոնը կփոխանցի Անվար Իբրահիմին՝ որպես այդ դաշինքի ամենամեծ կուսակցության ղեկավար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում