ԱՄՆ-ը բացատրել է՝ ինչու է ամերիկյան Էսկադրային ականակիրը մտել Սև ծով
ԱՄՆ Էսկադրային ականակիրը մտել է Սև ծով՝ անվտանգության ապահովման և ծովում տարածաշրջանային կայունության բարձրացման գործողության շրջանակներում։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է ԱՄՆ նավատորմը:
Այս գործողության նպատակը սևծովյան գործընկերների հետ ԱՄՆ հարաբերությունների ամրապնդումն է, ասել է նավի նավապետը:
Նա ավելացրել է, որ նման գործողությունները ծառայում են անվտանգ ծովային միջավայրի ստեղծմանը և նավարկության ազատության ապահովմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Էսկադրային ականակիրը հայտնաբերվել է Սև ծովում՝ թուրքական սուզանավի ուղեկցությամբ: