Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական ջիհադի» թիրախներին
Իսրայելական բանակը հայտնել է, որ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Գազայի հատվածներին։ Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր, որ Դամասկոսում արձակված հրթիռների մեծ մասը ոչնչացվել է: Այս մասին գրում է kommersant-ը։
«Մենք պարզապես հարվածել ենք «Իսլամական ջիհադ» կազմակերպության ահաբեկչական թիրախներին՝ ի պատասխան Սիրիայի և Գազայի հատվածների հրթիռների, ի պատասխան այն հրթիռների, որոնք արձակվել են այսօր իսրայելցի խաղաղ բնակիչների վրա», - ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ, որը արվել է թվիթերում։
Հիշեցնենք, որ օրերս սիրիական ՀՕՊ ուժերը հարվածել էին Դամասկոսի ուղղությամբ արձակված մի քանի հրթիռների: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, հրթիռային հարձակումներն իրականացրել են իսրայելական ռազմաօդային ուժերը: Այդ ժամանակ զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ