Ամփոփվել են մարտավարաշարային պարապմունքների արդյունքները
Փետրվարի 21-ին 5-րդ զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, հաստիքային սպառազինությունը և ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:
Զորամիավորման հրամանատարն ամփոփել է մարտավարաշարային պարապմունքների արդյունքները, մատնանշել առկա բացթողումներն ու տվել դրանք շտկելու հանձնարարականներ: