Իրանում պահպանողականները կզբաղեցնեն Մեջլիսի 81%-ը․իրանագետ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող «Ֆարս» լրատվական գործակալությունն Իրանի խորհրդարանկան ընտրություններից հետո ընտրատեղամասերի մեծ մասի վերջնական և որոշ մասի նախնական արդյունքների ամփոփման հիման վրա կազմել է այս երկրի գալիք խորհրդարանի հետևյալ մոտավոր պատկերը, որի համաձայն պահպանողականները կզբաղեցնեն Մեջլիսի 81%-ը, բարեփոխականները` 6%-ը, իսկ անկախ պատգամավորները՝ 13%-ը։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ի դեպ, չնայած գերակշիռ մեծամասնությանը, պահպանողական պատգամավորները միաձույլ հատված չեն, այլ նաև ներկայացնում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցների, հոգևորականության և որոշ այլ խմբային շահեր»,-գրել է Վարդան Ոսկանյանը։
Նշենք նաև, որ Իրանի խորհրդարանում որպես փոքրամասնության ներկայացուցիչներ կլինեն 2 հայ պատգամավորներ, որից մեկը Արա Շահվերդյանն է, իսկ մյուս տեղի համար կլինի երկրորդ փուլ, քանի որ հայ թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոսից ավել ձայն չի ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում