Հեծանվահրապարակի աշխատակիցները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց
«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության հեծանվային մարզադպրոցի աշխատակիցները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ: Նրանք պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի կամ փոխքաղաքապետի հետ:
Հեծանվահրապարակի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ դեռ անցած տարվանից փորձում են հանդիպել քաղաքապետի հետ, զանգում են ընդունարան պայմանավորվելու համար, սակայն այդ հանդիպումը չի կայացել:
«Հիմա եկել ենք խնդրել, որ մեզ ընդունի: Այդքան սպասել ենք, բայց էլ սպասելու ժամանակ ընդհանրապես չունենք, մի բան էլ անցել է ժամանակը: Քաղաքապետի հետ հարցեր ունենք քննարկելու մեր հետագա ճակատագրի հետ կապված: Ինչ մենք խնդրում ենք, ուղիղ իր իրավասությունների հետ է կապված: Մեր պահանջն արդարացի է: Մենք ոչինչ չենք ուզում, ուզում ենք մերը մնա մեզ: Մենք պայքարելու ենք»,- ասաց նա:
Ա. Պետրոսյանը չցանկացավ մանրամասներ հայտնել, ասաց, որ հանդիպումից հետո պատրաստ է խոսել իրենց պահանջի մասին:
Նրան հրավիրեցին քաղաքապետարան՝ հանդիպման:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին