Արդարադատության նախարար. «Կարող եք տեքստերում անուն, ազգանունները փոխել, մնացած բառերը նույնն են»
«Ցանկացած նախկին պաշտոնատար անձի հետ կապված կոռուպցիոն քրեական գործ, որ հարուցվում, քննվում է, բոլոր փաստարկները միշտ նույնական են»,-լրագրողի հարցին, թե ըստ ՀՀԿ-ի հրապարակած կարծիքի՝ Սերժ Սարգսյանի դեմ հարուցած գործը շինծու է և մեկ մարդու ցուցմունքով է սկսվել, ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Նույնիսկ կարող եք տեքստերում անուն, ազգանունները փոխել, մնացած բառերը նույնն են: Այսինքն, որ սա քաղաքական հետապնդում է և այլն: Գործող իշխանությունը որևէ կերպ մեղավոր չի, որ նման շատ կոռուպցիոն դեպքեր են եղել և այսօր ամբողջ իրավապահ համակարգը լծված է կոռուպցիոն բնույթի քրեկան գործերի քննությանը: Մենք հաստատ մեղավոր չենք: Հիմա էլ գործող պաշտոնատար անձանց նկատմամբ գործեր հարուցվում են, քննվում են։ Այսինքն՝ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուստամ Բադասյանն ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան մյուս նախարարները
- Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում սահմանադրական հանրաքվեի արդյունքների քննման գործընթացում
- Դատավորների աշխատավարձերը բարձրացնել մինչև եթե ոչ 5 մլն, ապա գոնե 1.5 մլն դրամ. նախարարի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը