Ռուստամ Բադասյանն ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան մյուս նախարարները
Խորհրդարանական լսումների ընդմիջմանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով լրագորղների հարցրեին, թե ի՞նչ փուլում է դատավորների աշխատավարձը բարձրացնելու համար դոնորական միջոցներ ներգրավելու մասին վարչապետի՝ ավելի վաղ արած հայտարարության ընթացքը, նշեց, որ աջակցությունը հավանաբար կլինի ոլորտում պետության ռազմավարական գործողություններ իրականացնելու համար։
Նախարարը նկատեց, որ հստակ չէ, թե այն աշխատավարձի՞ բարձրացման համար է լինելու, թե՞ այլ։
«Բանակցություններն ընթանում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, ունենք արդեն նախապատրաստված որոշակի փաստաթղթեր, համաձայնագրեր, որոնց բովանդակությունը դեռ չեմ կարող հրապարակել, քանի դեռ դրանք վերջնական փուլին չեն հասել: Կարծում եմ՝ նորություն կլինի օգոստոս-սեպտեմբերին»,– նշեց նախարարը և հավելեց. «Կարևոր է, որ դրանք ռազմավարական ուղղություններով ծախսվեն: Իսկ մենք մեր ռազմավարական ուղղություններով բազմաթիվ ծախսեր ունենք»:
Անդրադառնալով իր աշխատավարձի մասին հարցին՝ նախարարը նշեց. «Ես այնքան աշխատավարձ ու պարգևավճար եմ ստանում, որքան ստանում են բոլոր նախարարները՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն։ Նույնիսկ մի փոքր պակաս եմ ստացել»:
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում սահմանադրական հանրաքվեի արդյունքների քննման գործընթացում
- Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրգործը դեռ չի փոխվի «անհրաժեշտ ինքնապաշտպանության»
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում