Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ Վրաստանում վարչական շենքերից իջեցվել են պետական դրոշները
Խորհրդային օկուպացիայի 99-ամյակի կապակցությամբ Վրաստանում վարչական շենքերից և Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են պետական դրոշները։ Այս մասին գրում է Վրաստանի Առաջին ալիքը։
Դրոշները իջեցվել են Վրաստանի նախագահի պալատի, Վրաստանի կառավարության, Վրաստանի խորհրդարանի և այլ շենքերից։
Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21֊ի որոշման համաձայն՝ փետրվարի 25֊ը հայտարարված է որպես խորհրդային օկուպացիայի օր։
«1921 թվականի փետրվարի 25֊ին Ռուսաստանի կարմիր բանակը բռնազավթել է Թբիլիսին և տապալել Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, որից հետո իրականացրել է միջազգային իրավական սուբյեկտի՝ Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անեքսիան»,-գրել է կայքը։