
Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտորը կորոնավիրուսով է վարակվել
Իրանի Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտոր Մոհամմադ Ռեզա Ղադիրը, վերջին օրերին շփվելով կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ, ևս վարակվել է այդ հիվանդությամբ: Այս մասին գրում է Region Monitor-ը։
Նա տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հաղթահարում է հիվանդությունը և միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Իրանի հասարակությունը միասնական ջանքերով կկարողանա պայքարել կորոնավիրուսի դեմ:
Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվել են հենց Ղոմ քաղաքում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մինչ օրս նոր մահաբեր վիրուսից այս երկրում 8 մարդ է մահացել։
Լրահոս
Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան


