Իրավունք 15:14 25/02/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի ծանոթացեք այդ Սահմանադրությանը

«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հրամանագիրն ու սահմանափակումները տարածվում էին միայն Երևան քաղաքի վրա։ Սա է հրամանագրի բովանդակությունը»,- դատարանում իր խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ արձագանքելով մեղադրող դատախազի խոսքին։

Խոսքը 2008-ին հայտարարված արտակարգ դրության մասին է։ 

Երկրորդ նախագահը հարց հնչեցրեց՝ հնարավո՞ր է հազարից ավելի համայնքներ ունեցող երկրում միայն մեկ համայնքում մտցված սահմանափակումները դիտվեն իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում։

«Դուք արդեն, այսպես ասած, Ձեր տրամաբանությունը մեջտեղ բերեք, և ասեք՝ հնարավո՞ր է։ Կարծում եմ, պատասխանը պարզ է»,-նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանը նաև արձագանքեց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե ոստիկանությունն ուղղակիորեն ենթարկվում էր նախագահին։

«Ես կարծում եմ, որ իրավաբանը երևի պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա գործող Սահմանադրությունը։ Այսօր է ոստիկանությունը ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակ Սահմանադրությամբ նախագահը չուներ։ Ուղղակի ծանոթացեք այդ սահմանադրությանը։ Ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրությունը, իսկ դա եղել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով, և նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկա՝ հասարակական կարգի և այլն, և այլնի հետ կապված։ Դա կառավարության լիազորությունների մեջ էր ամբողջությամբ։ Ուղղակի ծանոթանան Սահմանադրությանը, ավելի լավ պատկերացնեն, թե ինչ կարգավորումներ են աշխատել այն ժամանակ։ Նախագահի լիազորությունը եղել է, այո, արտակարգ դրություն մտցնելը։ Կրկնեմ, չէի ասի, եթե չլիներ հանրությունը, որը հետևում է այս դատական գործընթացներին, և ստիպված ենք նման կարգի պարզաբանումներ մտցնել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքին հետևեցին ծափահարություններ։

Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց՝ միջնորդությունների քննարկումն ավարտված է, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դրանց վերաբերյալ դատական ակտ կամ ակտեր կայացնելու համար։ Այն կհրապարակվի մարտի 3-ին ժամը 13-ին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:14
«Հորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները»
Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել...
Աղբյուր` Panorama.am
19:07
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններն ու խոշտանգման ակտերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում.Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություն է տարածել՝  Ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
19:04
COVID-19-ի բացված հաշվին փոխանցվել է 856մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
18:54
Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում.Դոյդոյան
 «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Բնապահպանության նախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա ճնշում է գործադրվում.Փայլան
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը բազմաթիվ այլ հիմնադրամների հետ մեկտեղ հատուկ գրություն է ուղարկել նաև ազգային փոքրամասնություններին...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյանի հերոսների հիշատակին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել...
Աղբյուր` Panorama.am
18:36
Պարենային ապրանքների գները մարտին նվազել են
Համաշխարհային համավարակի պատճառով առաջացած պահանջարկի և յուղերի գների անկումը հանգեցրել են հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմանը
Աղբյուր` Panorama.am
18:25
248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Ապրիլի 2-ին ժամը 9-15-ը  մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ավազակային հարձակում Սյունիքում
Երկու անձի մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
18:04
Varks.am-ի լուծարային հանձնաժողովը հայտարարությամբ է հանդես եկել
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերության լուծարային հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Այն...
Աղբյուր` Panorama.am
17:57
Փաշինյան. Ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման...
Աղբյուր` Panorama.am
17:55
Պետդեպարտամենտը նշել է, որ մինչև մարտի 1-ը Ռուսաստանը կրճատել էր իր միջուկային զինանոցը 100 մարտագլխիկով
2019-ի սեպտեմբերի 1-ից մինչև այս տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը կրճատեց իր մարտագլխիկների և դրանց կրողների քանակը...
Աղբյուր` Panorama.am
17:45
Արշակ Գասպարյան. Վայն եկել տարել է, եթե ազատազրկվածներից մեկի մոտ «հանկարծ» բացահայտվեց COVID-19
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ  Արշակ Գասպարյանը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին
Ո՞ւմ է վերաբերում կառավարության այս որոշումը և ինչպե՞ս պետք է ստանալ գումարը
Աղբյուր` Panorama.am
17:35
Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման կարգերը դեռ բոլորը չեն մշակվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց  կառավարության սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
17:25
Շվեդիայում կորոնավիրուսի 5,4 հազար դեպք է գրանցվել. Ria.ru
Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5466-ի, մահացել է 282 մարդ,  փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Դատախազություն. 2019թ. հակակոռուպցիոն արդյունքները՝ ըստ առավել տարածված հանցատեսակների
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել էր 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ...
Աղբյուր` Panorama.am
17:09
31 բուժաշխատող արձագաքել է նախարարի կոչին
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված` բժշկական անձնակազմի (բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող) հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը` Սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի գրաֆիկներում փոփոխություններ կատարելու մասին
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին:
Աղբյուր` Panorama.am
16:59
Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Բակո Սահակյանն այցելել է Թալիշ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ և Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ֆրանսիայում ԱՄՆ-ին մեղադրում են Չինաստանից պատվիրված դիմակներ գնելու մեջ
Ֆրանսիայում մեղադրել են ԱՄՆ-ին իրենց կողմից Չինաստանի պատվիրված դիմակները գնելու մեջ: Այս մասին ասել է Գրանդ-Էստ տարածաշրջանի ղեկավար Ժան...
Աղբյուր` Panorama.am
16:26
Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր  Արթուր Վանեցյանն ինսթագրամի իր էջում գրառում է  կատարել ապրիլյան պատերազմի խորհրդի մասին....
Աղբյուր` Panorama.am
16:25
Չինաստանում արգելել են ուտել շներին և կատուներին
Չինական Շենժեն քաղաքում իշխանությունները արգելել են ուտել շների և կատուների միսը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Լրագրողական կազմակերպություններ. Կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ևս հաշվետու է հասարակության առջև
Ավելի քան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ կողմից ընդունած օրենքի շուրջ ունեցած...
Աղբյուր` Panorama.am
16:16
Եվրոպայում COVID-19-ով վարակվածների ավելի քան 95 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են. Գազետա.ռու
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժնի ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 95...
Աղբյուր` Panorama.am
16:05
«Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն...
Աղբյուր` Panorama.am
16:04
ՍԱՏՄ. Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ»...
Աղբյուր` Panorama.am
15:53
Չինաստանում 14 բժիշկ ստացել է «ընկած հերոսի» տիտղոս. Ria.ru
Չինաստանի Հուբեյ նահանգի կառավարությունը որոշել է «ընկած հերոսի» տիտղոս տալ 14 բժիշկների, ովքեր մահացել են կորոնավիրուսի համաճարակի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Երբ կարանտինը Աթոյան փողոցում կյանքեր փրկեց, իսկ քաղաքապետարանն անգործություն ցուցաբերեց
Երևանի Էրեբունի վարչական շրջանում  երկաթե հսկա էլեկտրասյունն ընկել է գետնին։ Ինչպես բնակիչներն ասացին Panorama.am-ի հետ զրույցում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}