Տնտեսություն 09:00 25/02/2020 Հայաստան

Խոշոր ներդրումներ, որոնք էականորեն փոխեցին կյանքը Հայաստանում

Կապիտալ ներդրումներն առանցքային դերակատարություն ունեն երկրների սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի իրականացումը նպաստում է կապիտալի կանոնավոր հոսքերին դեպի երկիր՝ դառնալով պետության հետագա զարգացման շարժիչը։ Ինչպես ցանկացած երկրի ղեկավար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդծում է խոշորամասշտաբ ներդրումների ներգրավման կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր երկրի տնտեսության զարգացման գործում, քանի որ մեծածավալ ներդրումները ստեղծում են նոր աշխատատեղեր, ներմուծում են բիզնեսի նոր մշակույթ, որակավորված մասնագետներ, խթանում ոլորտների զարգացումն ու հետաքրքրական դարձնում երկրիրը միջազգային շուկայում։

Առանձնացրել ենք Հայաստանի 8 խոշոր ներդրումային ծրագիր, որոնք հզորացրել են երկրի տնտեսությունն ու նպաստել Հայաստանում կյանքի բարելավմանը։

1. Հեռահաղորդակցություն․ «ԱրմենՏել», «ՎիվաՍել-ՄՏՍ»

Անկախ Հայաստանի առաջին միջազգային խոշոր ներդրումներից մեկը հունական ծագման էր, հեռահաղորդակցության ոլորտում, որով գործարկեց «ԱրմենՏել» ընկերությունը։ Մինչ այդ, հաղորդակցության ենթակառուցվածքները քայքայվել էին՝ լուրջ խոչընդոտ դառնալով  տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար։ 300 մլն դոլարի ներդրումային պարտավորություններով, առաջին հերթին ներմուծեց բջջային կապը և մասամբ բարելավվեց ֆիքսված կապը։ Սակայն որոշ ժամանակ անց, մենաշնորհի պայմաններում, ընկերությունը
չկարողացավ բավարարել ժամանակի պահանջարկը, որից հետո օրենսդրական կարգավորումների և բանակցությունների շնորհիվ 2005 թվականին հնարավոր եղավ ապահովել երկրորդ օպերատորի՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մուտքը հայաստանյան հեռահաղորդակցության շուկա։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ապահոված շարժական ինտերնետից օգտվողների թիվը 2014 թվականի դրությամբ գերազանցել է 1 միլիոնը: 2005-2015 թվականների ընթացքում ընկերության կապիտալ ներդրումները Հայաստանում գերազանցել են 183 մլրդ դրամը։

Նյութի աղբյուրները՝ https://hetq.am/hy/article/62887
https://hetq.am/hy/article/59652
https://armeniasputnik.am/economy/20150701/64225.html

2. «Զվարթնոց» օդանավակայան

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ժառանգեց «Զվարթնոց» օդանավակայանը՝ կիսավեր թռիչքուղիներով, միջազգային չափանիշերին չհամապատասխանող շինությամբ և kոռումպացված, ոչ արդյունավետ կառավարման համակարգով։ Օդանավակայանի շենքը վերականգնելու և «Զվարթնոցը» գործարկելու նպատակով 2002 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կաբինետը «Զվարթնոցի» կառավարումը հանձնեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը։ Ստեղծելով միջազգային ուղևորահոսքի պահանջներին և չափանիշերին համապատասխան օդանավակայան՝ ընկերությունը հնարավոր դարձրեց Հայաստանով միջազգային թռիչքների իրականացումը։ «Զվարթնոցի» վերակառուցումն ու պատշաճ կառավարումն առանցքային խթան հանդիսացան Հայաստանում ենթակառուցվածքների, տնտեսության, զբոսաշրջության ոլորտի զարգացման համար, էականորեն մեծացրին երկրում արտահանման ու ներկրման ծավալները, նպաստեցին ուղևորափոխադրումների թվի աճին ու աշխարհի պետությունների հետ անվտանգ օդային կապի հաստատմանը։ Մինչև 2018 թվականն ընկերության կատարած ներդրումների չափը գերազանցել է 350 մլն ԱՄՆ դոլարը։

Նյութի աղբյուրները՝ https://www.aravot.am/
https://www.tert.am/am/
Լուսանկարի աղբյուրը՝ https://www.tert.am/am/

3. «Կարաս» Վայնս

2004 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսեց Էդուարդո Էռնեկյանի հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը, որը հետագայում սկսեց արտադրել ու շուկա հանել «Կարաս» գինիները։ Ընկերության ներդրումներով Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում մոտ 2300 հա անմշակ ու քարքարոտ հողի վրա խաղողի և պտղատու նոր այգիներ հիմնվեցին: «Կարասի» հիմնադրումը երկրի տնտեսության տարբեր ճյուղերը խթանելու՝ երկրորդ նախագահի քաղաքականության հետ է կապվում։

«Կարաս» գինիներն այժմ միջազգային շուկային են ներկայացնում գինեգործության մեր տարածաշրջանին հատուկ ավանդույթներով պատրաստված հայկական գինու տեսականի։ Ներդրումը մոտ 40 մլն ԱՄՆ դոլար է:

«Կարասը» նոր նշաձող սահմանեց հայկական գինիների արտադրության ոլորտում, որին hետևեցին նոր ներդրումներ, հիմնվեցին խաղողի այգիներ՝ գինեգործության ոլորտն ու դրան առնչվող զբոսաշրջային ուղղությունը դարձնելով մեր երկրի տնտեսության ամենազարգացած ճյուղերից մեկը։

Նյութի աղբյուրները՝ https://hetq.am/
http://www.mindiaspora.am
Լուսանկարի աղբյուրը՝ https://www.facebook.com/pg/karaswines/

4. «Սինոփսիս»

2004 թվականին՝ տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության գերակա ուղղություն հռչակելուց հետո Հայաստան եկավ «Սինոփսիս» անդրազգային ընկերությունը։ Ոլորտը  տնտեսության շարժիչ ուժը դարձնելու գաղափարն այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ
Մարգարյանինն էր, իսկ համաշխարհային հսկաների ուշադրությունը Հայաստանի վրա հրավիրելու գործը ստանձնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեխնոլոգիական հսկան համաշխարհային էլեկտրոնային շուկային մատուցում է ծրագրային ապահովման ծառայություններ, նորարարություններ է ստեղծում համակարգերի, կիսահաղորդիչների արտադրությունում։ Միայն 2004 - 2008 թվականներին «Սինոփսիսի» ներդրումների ծավալը
Հայաստանում կազմել է մոտ 1.3 մլրդ ԱՄՆ դոլար։ Շնորհիվ հետագայում նույնպես կատարված մեծ ներդրումների, արդյունավետ հարկային քաղաքականաության, կրթական ծրագրերի ու ստարտափ գաղափարների, Հայաստանի ՏՏ ոլորտն, իրոք, դարձել է մեր երկրի տնտեսության ամենազարգացած ճյուղը, որը տարեկան կայուն 20-25 տոկոսի աճ է ապահովում։

Նյութի աղբյուրները՝ http://itguide.eif.am/
((Ձմեռ 2008-2009 թթ.)։ « Synopsis »։ Էկոնոմիա։ 3(9) )
Լուսանկարի աղբյուրները՝ https://www.facebook.com/SynopsysArm/

5. «Տաթևեր»

2008 թվականին «IDeA» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց «Տաթևի վերածնունդ»
զբոսաշրջային խոշոր հանգույցի կառուցման ծրագիրը։ Նախաձեռնությունը ռուսաստանաբնակ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանինն էր, որն իրականաություն դարձավ այն  ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության հետ համագործակցությամբ։ Վերականգնվեց Տաթևի վանական համալիրը, կառուցվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևերը», վանքի շուրջ գտնվող գյուղերում ստեղծվեցին ենթակառուցվածքներ, կառուցվեցին հյուրատներ ու սրճարաններ՝ զբոսաշրջային մեծ հոսքեր ապահովելով Հայաստանի հարավային ուղղությամբ։ 5752 մետր երկարությամբ ճոպանուղին 2010 թ. գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ մարքեթինգային էֆեկտ ապահովելով և աշխարհում բարձրացնելով Հայաստանի ճանաչելիությունը:

«Տաթևի վերածնունդ» ծրագրում ու «Տաթևեր» ճոպանուղու կառուցման աշխատանքների համար ներդրումներ են կատարել տարբեր ազգերի 140 ներկայացուցիչներ 18 երկրից: Մինչև 2016 թվականը նախագծում ներդրվել է ավելի քան 22,8 մլն ԱՄՆ դոլար։ «Տաթևի վերածնունդ» ծրագիրն ամբողջությամբ վերափոխեց Տաթևը՝ դարձնելով այն տարածաշրջանի կարևոր մշակութային, հոգևոր ու զբոսաշրջային կենտրոն։

Նյութի աղբյուրները՝ https://armenpress.am/arm/
https://www.idea.am/hy/tatev-revival-project
Լուսանկարի աղբյուրը՝ Yerani Travels

6․ «Գրանդ Քենդի»

Հայկական արտադրության ամենախոշոր ձեռնարկություններից մեկը հանդիսացող «Գրանդ Քենդի» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի սկզբին՝ գործարար Հրանտ Վարդանյանի կողմից։ Օգտվելով փոքր և միջին բիզնեսների համար երկրորդ նախագահի կառավարության ծրագրով ստեղծված նպաստավոր պայմաններից և հարկային դաշտի բարեփոխումներից՝ ընկերությունը սկսեց արագ զարգանալ և կարճ ժամանակից դարձավ տարածաշրջանի մակարդակով հրուշակեղեն ու քաղցրավենիք արտադրող հզոր ձեռնարկություն։ Ընկերության արտադրանքը հայտնի ու պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում,  ապահովում է արտահանման մեծ ծավալներ ու հարկային մուտքեր։ «Գրանդ Քենդիի» առաջին ֆիրմային խանութը՝ «Պոնչիկանոցը» Հայաստանում ընտանեկան և ընկերական ժամանցի սիրված վայրերից է համարվում:

«Գրանդ Քենդին» պատկանում է «Գրանդ Հոլդինգ» ընկերությանը, որը 2018 թվականին Հայաստանում կատարած ներդրումների ծավալով առաջատար դիրքում էր՝ 83 մլն ԱՄՆ
դոլարի ներդրումներով:

Նյութի աղբյուրները՝ https://www.tert.am/am/news/2019/02/18/grand-holding/2925048
http://bestgroup.am/
Լուսանկարի աղբյուրը՝ https://www.facebook.com/GrandCandyOfficial

7․ «Ալեքս Տեքստիլ»

«Ալեքս Տեքստիլը» թեթև արդյունաբերության ոլորտում գործոմ է 2015-ից, արտադրում է գուլպաներ և հագուստ՝ էական տեղ զբաղեցնելով տեղական շուկայում և արտահանումներ
իրականացնելով: 2 տարի անց ընկերությունն իրականացրեց շուրջ 28 միլիոն եվրոյի ներդրումներ և գործարկեց կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի ֆաբրիկաներ:
2019-ին, համագործակցելով իտալական «Սարտիսի» հետ՝ Երևանում բացվեց «Սարտեքս» կարի ֆաբրիկան և սկսեց արտադրել իտալական «Max Mara», «Mocler», «Peuterey», «Dolce&Gabana», «Dainese» ապրանքանիշերի հագուստ՝ եվրոպական շուկայի համար։

«Ալեքս տեքստիլի» հաջող գործարքի շնորհիվ Հայաստանը լրացուցիչ անգամ հայտնվեց միջազգային խոշոր բրենդների դիտակետում և ընդունվեց որպես որակյալ աշխատուժի երկիր։ Ներդրումներին նպաստել է նաև հարկային արտոնյալ ռեժիմը, որը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության նախաձեռնությունն էր և ավելի ուշ կիրառվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից։

Նյութի աղբյուրները՝ https://factor.am/196238.html
https://armenpress.am/
https://b24.am/
Լուսանկարի աղբյուրը՝ «Արմենպրես»

8. Մայքրոսոֆթ Հայաստան

Մայքրոսոֆթի Հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝hամագործակցություն ՀՀ Կառավարության հետ՝ կրթության, առողջապահության, սոցիալական, էլ. կառավարման, մտավոր սեփականության պահպանման և այլ բնագավառներում, աջակցություն տեղական ՏՏ արդյունաբերությանը՝ արդի տեխնոլոգիաների և հմտությունների փոխանցման միջոցով, գործընկերների էկոհամակարգի ստեղծում, աջակցություն տեղական մասնավոր և հասարակական ընկերություններին՝ Հայաստանում ՏՏ ենթակառուցվածքի զարգացման գործում, նոր կատարելագործված բիզնես լուծումներ, վերապատրաստում և սերտիֆիկացում։
Մայքրոսոֆթ Հայաստան ընկերությունը այսօր լուրջ ներդրումներ է կատարել տեղական ՏՏ ոլորտում, որոնցից կարևորագույներից է Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի ( www.micarmenia.am) և Մայքրոսոֆթ ՏՏ Ակադեմիայի (Microsoft IT Academy) բացումը։ Զգալի ներդրումներ կատարվում են նաև կրթության ոլորտում, ինչպիսինն օրինակ ընկերության կողմից անցկացվող նորարար ուսուցիչ ծրագիրը, որի շրջանակներում դպրոցներին անվճար տրամադրում են տարբեր առարկաների դասավանդման համար նախատեսված գործիքներ և կազմակերպվում են մի շարք սեմինարներ:
Ինովացիոն կենտրոնը 2012-ին ճանաչվել է աշխարհի 4 լավագույն կենտրոններից մեկը: Ամեն տարի այս կենտրոնը շուրջ 2 500 ուսանողի համար այնպիսի վերապատրաստում է ապահովում, որ նրանց 70-80 տոկոսն աշխատանքի է տեղավորվում: Իսկ ավելի քան 200 սկսնակ ձեռնարկություններ մասնակցել են տեխնոլոգիական միջոցառումներին:

Նյութի աղբյուրները՝  https://www.microsoft.com/hy-am/about
https://www.1lurer.am/hy/2015/05/26/%D5%84%D5%A1%D5%B5%D6%80%D6%84%D5%B8%D5%BD%D5%B8%D6%86%D5%A9/16493
Լուսանկարի աղբյուրը՝ https://armenpress.am/arm/news/787675/microsoft-innovation-center-armenia-launches-a-unique-regional-program-for-startups.html


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:22
Հայաստանում նախորդ շաբաթ արտակարգ դեպքերի հետևանքով 12 մահ է գրանցվել
Մարտի 23-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 141 հրդեհի, 1 սողանքի, 2...
Աղբյուր` Panorama.am
13:14
Շուշան Դոյդոյան. Անձնական տվյալների մասին խնդրահարույց հարցերը պատասխան են պահանջում օրինագծն ընդունելուց առաջ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, որ նախկինում զբաղեցրել է  ԱՆ Անձնական տվյալների...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ուշ բերել ու էս նախաձեռնությամբ մարդու իրավունքները սահմանափակելը, կարծում եմ, ընդհանրապես անընդունելի է. Մարուքյան
«Քննարկում ենք շատ կարևոր օրենք, որով սահմանափակելու ենք միլիոնավոր ՀՀ քաղաքացիների իրավունքներ և ազատություններ»,- խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն
Կառավարությունն արտահերթ նիստում քննարկեց ու հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը, որի նպատակն է...
Աղբյուր` Panorama.am
13:04
«էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսանկյունից կարծում եմ այս նախագիծը ձգտում է 0-ի». պատգամավոր
  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ընդունելով, որ արտակարգ դրության ժամանակ կարևոր է վարակվածների տեղորոշումը, բայց անհասկանալի է 14 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:57
Տոնոյան. Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության
Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։ Կառավարության նիստում ասաց պաշտպանության նախարար Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Այսպիսի օրինագիծն արդեն իսկ ուշացած է. Աբովյան
«Յուրաքանչյուր գործողություն, որը թույլ կտա նվազեցնել կորոնավիրուսի տարածումը, ողջունելի է, սակայն այս օրենքի գործունեությունը չի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կառավարության նիստում ուսուցիչներին բաժին հասավ առանձնահատուկ շնորհակալություն
«Հեռավար կրթության վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական արձագանքներ ենք ստանում։ Դա նաև ուսուցիչների մեծ մասնակցության ու ոգևորության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Իսպանիայում զոհերի թիվը նոր ռեկորդ է գրանցում․ կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում
Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել ավելի խստացված արգելափակման միջոցառումների, որոնք ավելի վաղ հայտարարվել էր վարչապետ Պեդրո Սանչեսի...
Աղբյուր` Panorama.am
12:35
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերից երկուսն արտերկրից ժամանած դեպքեր են
Վերջին թարմացմամբ, Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 482 դեպք, որից 58-ը  վերջին մեկ օրվա ընթացքում։  Կառավարության արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
12:29
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը՝ հակաճգնաժամային քայլերի մասին
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր պատրաստած ու տարածած հերթական հոդվածում անդրադարձել է իրավիճակային ու հեռանկարային այն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Կարող է միջամտություն իրականացվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը
«Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ռուբեն Մելիքյան Ի՞նչ են ուզում անել ԱԺ արտահերթ նիստում
«է եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչու՞ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում»։
Աղբյուր` Panorama.am
12:11
Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան...
Աղբյուր` Panorama.am
12:04
Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ հայ բժիշկ է մահացել
Իտալիայի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկում՝ Սալսոմագիոր քաղաքում բժշկի իր պարտականությունները կատարելու ընթացքում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
30.03.2020. ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, բուժվածների թիվն անփոփոխ է
Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի տվյալների թարմացում է կատարել ԱՆ մամուլի խոսնակը։ Նա տեղեկացրել է. «Մարտի 29-ի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տեխնիկական խնդիրների պատճառով կորոնավիրուսի հիվանդացության դեպքերի մասին թարմացում չի կատարվում
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կորոնավիրուսի ֆոնին Ավստրալիան 80 միլիարդ դոլար կհատկացնի աշխատանքը կորցրածներին աջակցելու համար. ria.ru
Ավստրալիայի իշխանությունները մոտ 80 միլիարդ դոլար են հատկացնում կորոնավիրուսի պատճառով խոցելի դարձած ընկերությունները աշխատակիցներին աջակցելու...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ինչո՞ւ է կառավարությունն արտահերթ նիստ հրավիրում
Կառավարությունն այսօր կեսօրին արտահերթ նիստ է հրավիրում։ Քննարկվելիք հարցերը գործադիրի պաշտոնական էջից ճշտելու ջանքերն ապարդյուն են։ Նիստը...
Աղբյուր` Panorama.am
11:41
Ավտոմեքենան սահել է ձորը
Մարտի 29-ին, ժամը 15:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝«Արծվի»...
Աղբյուր` Panorama.am
11:33
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում մշտադիտարկում արդյունքներն ուղարկվել է դատախազություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման»...
Աղբյուր` Panorama.am
11:31
Fox News- ը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում անցկացրել է բարեգործական համերգ
Կիրակի երեկոյան Fox News- ը և iHeartRadio Broadcasting Company- ն անցկացրել են բարեգործական համերգ տնային պայմաններում ձայնագրված երաժշտական...
Աղբյուր` Panorama.am
11:30
Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում չիրականացնել դիահերձում
Այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում ներկայացված օրենքի նախագծերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով։ Նախագծերի՝...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 97 դեպք, այստեղից բուժվել է 18-ը․ Առաջին Ալիք
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 6 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge...
Աղբյուր` Panorama.am
11:14
Սիրիան հայտնել է կորոնավիրուսից առաջին մահվան մասին․Reuters
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին, ինչպես նաև այն, որ հաստատված դեպքերը հասել է 9-ի,...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՌԴ կառավարությունը խստացնում է կարանտինի ռեժիմը խախտելու համար նախատեսված տույժերը. Ria.ru
Նպատակ ունենալով նվազագույնի հասցնել կորոնավիրուսի տարածումը՝ ՌԴ-ն խստացնում է կարանտինային ռեժիմը խախտելու համար նախատեսված պատժամիջոցները,...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված է 190 մարդ
Ադրբեջանում հայտնաբերել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, ասվում է Նախարարների կաբինետի գործադիր շտաբի հաղորդագրության մեջ: Ինչպես գրում են...
Աղբյուր` Panorama.am
11:01
Լիտվայում ՆԱՏՕ-ի տասնյակ զինվորներ վարակվել են կորոնավիրուսով
Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի մի քանի տասնյակ զորքեր վարակվել են կորոնավիրուսով: Հայտնի է, որ մեկ հիվանդ հոլանդացի զինվոր ուղարկվել է տուն: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:56
Վրաստանում կլինիկայում առողջական լուրջ վիճակով 4 հիվանդ կա. aliq.ge
Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված 91-րդ պացիենտի առողջական վիճակն այս...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ռուսաստանը ստեղծել է երեք դեղամիջոց, որոնք կարող են օգտագործվել COVID-19- ի դեմ
«Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ մշակել ենք երեք դեղամիջոց, որոնք հնարավոր է օգտագործվեն նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}