Քաղաքական 11:02 25/02/2020 Հայաստան

Analitik. Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար

2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարը  ստացել է 13 միլիոն 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար, ստացել է Ռուստամ Բադասյանը։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Աղբյուրը հիշեցրել է, որ 2019 թվականի մինչև հունիս ամիսը ՀՀ արդարադատության նախարարն էր Արտակ Զեյնալյանը, իսկ դրանից հետո արդեն Ռուստամ Բադասյանը։

Բադասյանի պարգևավաճարի  չափը բոլոր ամիսներին կազմել է 1 342 830 ՀՀ դրամ, բացի  հուլիս և հոկտեմբեր ամիսներից, երբ վերջինս ստացել է մոտ 1 200 000 ՀՀ դրամ պարգևավճար։

Նկատենք, որ նախարարի աշխատավարձը 1 մլն 500 հազար դրամ է, ստացվում է, որ ամեն ամիս պետական բյուջեից միայն Բադասյանը ստանում է 2 մլն 700 հազար դրամից մինչև 2 մլն 850 հազար դրամ։

2019 թվականին նախարարի տեղակալների պարգևավճարները կազմել են մոտ 42 միլիոն ՀՀ դրամ․ նախարարի առաջին տեղակալը 2019-ին ստացել է 13 միլիոն 406 400 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 28 100 ԱՄՆ դոլար։ Հետաքրքիր է, որ 2019-ի մարտ ամսին նախարարի առաջին տեղակալը  ստացել է 3 միլիոն 222 800 ՀՀ դրամ պարգևավճար։ 3 միլիոնից ավել պարգևավճար է ստացել նաև նախարարի տեղակալներից մեկը՝ նորից մարտ ամսին։

Նախարարի 3 տեղակալներից մեկի պարգևավճարները 2019-ին կազմել է 8 միլիոն 663 517 ՀՀ դրամ, ամենաբարձրը եղել է փետրվար-մարտ ամիսներին՝ 1 միլիոն 124 380 ՀՀ դրամ, իսկ ամենացածրը դեկտեմբերին՝ 673 407 ՀՀ դրամ։

Նախարարի մյուս տեղակալի պարգևավճարները 2019-ին կազմել են 11 միլիոն 304 902 դրամ, որից ամենաբարձրը ստացել է մարտ ամսին՝ 3 միլիոնից ավել, ամենացածրը՝ հուլիս ամսին՝ 471 385 ՀՀ դրամ։

Արդարադատության մյուս փոխնախարարի պարգևավճարները 2019-ին կազմել են 9 միլիոն 790 950 ՀՀ դրամ։

2019 թվականին նախարարի և 4 փոխնախարարների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56 միլիոն 764 339 ՀՀ դրամ՝ մոտ 119 000 ԱՄՆ դոլար։ Ամենաշատ պարգևավճարները տրվել են մարտ ամսին՝ 10 միլիոն 083 300 ՀՀ դրամ, իսկ ամենաքիչը՝ նոյեմբեր ամսին՝ 4 միլիոն 335 970 ՀՀ դրամ։

2019-ին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին տրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 466 միլիոն ՀՀ դրամ, որից մոտ 60 միլիոնը տրամադրվել է աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, մոտ 320 միլիոնը՝ արտաբյուջետային միջոցներից, մոտ 85 միլիոն ՀՀ դրամն էլ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականների գնահատման հիման վրա պարգևատրման համար նախատեսված գումարներից։ Նախարարությունից նշել են, որ 2019-ին ամսական պարգևատրվել է միջինը 295 աշխատակից։

Հիշեցնենք, ավելի վաղ Hetq.am-ը պարզել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է նախորդ տարվա հուլիս ամսին։

Առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:30
Արցախը հանձնած մա՞րդն է սպառնալիք, թե՞՝ ռազմական դրությունը հանելը. պատգամավոր
«Կապիտուլյացիա ստորագրած, Արցախը հանձնած և մեր հայրենակիցներին այս վիճակին հասցրած մարդը, որը պարտվել է, նա՞ է սպառնալիք, թե՞՝ ռազմական...
Աղբյուր` Panorama.am
16:24
ՍԴ-ն ստացել է Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը
ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է.  «2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ. 18։27-ին, Սահմանադրական դատարանը «Mulberry»...
Աղբյուր` Panorama.am
16:15
Ղազինյանն ԱԳ նախարարի հայտարարությունն անբարոյական որակեց
«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն անբարոյական  է գնահատում ՀՀ ԱԳ նախարարի՝ «դիվանագիտական դաշտում...
Աղբյուր` Panorama.am
15:57
Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել. «Չեմ ընդունում»
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, նախկին պատգամավոր, միջազգայնագետ Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին նա հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
15:44
ՀՀ ղեկավարությունը գործել է ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը նախապատրաստել է «Մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին» հաղորդում։
Աղբյուր` Panorama.am
15:39
Դատախազություն. Պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն բազմաթիվ հուշակոթողներ է ոչնչացրել, վնասել կամ պղծել
Հայաստանի գլխավոր դատախազությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը,...
Աղբյուր` Panorama.am
15:31
Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու. Տոնոյան
«Այն, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությունը բացարձակ հիմնազուրկ է, որևէ կասկած չկա»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:22
Զինծառայողների ծնողներ կան՝ չեչեն հեղինակությունների են փորձում դիմել, որ իրենց երեխաներին հետ բերեն. Զոհրաբյան
«Թուրքի սահմանն այլևս, Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ», մեր հայրենիքի հսկայածավալ սահմանն է: Ասում եք՝ այս թուղթը եռակողմ ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
15:15
Հայկ Բալանյան. Անելիք կա լիքը, իսկ անող չկա, իշխանությունը ռուսների ու սեփական իշխանատենչության պատանդ է
Քաղաքագետ Հայկ Բալանյանը գրում է. «Ասելու ու գրելու բան չկա, որովհետև Հայաստանում իշխանություն չկա: Անելիք կա լիքը, իսկ անող չկա,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ադրբեջանցիները պղծում և ավիրում են հայերի գերեզմանները
Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում ադրբեջանցի զինվորները կոտրում, պղծում ու ավերում են հայերի գերեզմանները։...
Աղբյուր` Panorama.am
14:57
Համահայկական հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է. Թունյան
««Հայաստան» համահայկական հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է և ճիշտ, քանի որ կա պարզ պատճառ՝...
Աղբյուր` Panorama.am
14:51
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում բոլորին անկեղծ ցավակցությունների համար
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նախագահ Սարգսյանի անունով շարունակում է ցավակցություններ ստանալ գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Վաղը Արարատի մարզում վթարային ջրանջատում է լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
14:26
Մահացել է պրոֆեսոր Հենրիկ Բակունցը
Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը։ Մահազդը հրապարակել է Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ձեր գերատեսչության ծուլության և անհեռանկար քաղաքականության հետևանքով, դիտարկում ենք տեխնիկական հարցեր. Անի Սամսոնյան
«Դուք հիմա մի ամբողջ ժողովրդի, հանրության պահում եք ռազմական դրության ծանր ռեժիմի տակ միայն նրա պատճառով, որ որպես գերատեսչություն չեք...
Աղբյուր` Panorama.am
14:10
Աշոտյանը՝ ԱԳ նախարարին. Նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանի այն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը. Ուրիխանյան
«Ե՛վ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, և՛ անհատները ողջունել են տարածաշրջանում ռուսական կոնտինգենտի առկայության փաստը, և հատկապես՝...
Աղբյուր` Panorama.am
14:02
Տասնյակ հազարավոր եթովպացիները փախչում են Տիգրայի պատերազմից
Տասնյակ հազարավոր փախստականներ Եթովպիայի Տիգրայ նահանգում ապստամբների դեմ կառավարական գործողությունների մեկնարկից ի վեր ժամանել են Սուդան:...
Աղբյուր` Panorama.am
13:59
Դեսպանին զարմացրել է փաստը, որ Զինվորի տանը կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել
Զինվորի տան հյուրը Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսինն էր Հոլանդիայի հիմնադրամի մասնաճյուղի տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
13:54
Մեկ կուսակցությամբ խորհրդարանը Վրաստանում. ինչ է սպասվում
Դեկտեմբերին Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը կսկսի իր աշխատանքը։ Դեկտեմբերի 19-ը վերջին ժամկետն է, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
13:38
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը կոչ է անում ճանաչել Ղարաբաղը, զուրկ է ողջամտությունից և սահմանափակում է Ֆրանսիայի մասնակցության հավանականությունը...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կոմիտասի պողոտան հատող վերնանցում կկառուցվի
Կառավարությունն այսօր որոշեց «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամասեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Գերագույն գլխավոր դավաճանի՝ աթոռը պինդ գրկելու հաստատակամությունն ունի քրեաիրավական նշանակություն. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, Արցախկի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում  գրում է. «Գերագույն գլխավոր դավաճանի այսօրվա ելույթն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, հեռանալդ առաջին հերթին քեզ է պետք, հասկացի
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ադրբեջանի խորհրդարանը դիմել է կառավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հանելու առաջարկով
Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիային հետ կանչելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:00
Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է
Ավարտվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի օղակաձև մասի (կմ 96+176-կմ 96+433)...
Աղբյուր` Panorama.am
12:57
Զինծառայողն ասում է՝ «Մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են»
ՊՆ դիմաց բողոքում են զինծառայողների ծնողները, հարազատները
Աղբյուր` Panorama.am
12:54
Ինչո՞ւ է ռազմական դրությունը հանելուն կողմ ԳՇ ներկայացուցչի փոխարեն ԱԺ գալու ՊՆ գլխավոր քարտուղարը. Մարուքյան
«Խնդրում եմ ապահովեք ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում, քանի որ երեկ նա պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}