ԱԺ ամբիոնը խնկարկվեց նախկինում այդտեղից ելույթ ունեցած տրանսգենդերի պատճառով
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյաննը Աժ-ում ունեցած ելույթի ժամանակ նշեց, որ քննարկվում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություներ կատարելու մասի հարցը, այդ պատճառով ինքը կխոսի ապրիլի 5–ին սահմանադրական հանրաքվեի մասին, որը որակեց. «Միջազգային խայտառակություն»։
Վերջինս նկատելով, որ Ջորջ Սորոսը կապված է Հայաստանում գործող «Բաց հասարակության հիմնադրամի» հետ և հնչեցնելով Մարի Լպենի խոսքը, թե ազատ պետությունը պետք է գործի ոչ դեմոկրատական մանիպուլացիաների դեմ՝ հարց բարձրացրեց, թե ի՞նչ է հակադարձվում դրանց։
«Մենք մեր սահմանադրական դատարանը վերացնում ենք և այնտեղ մտցնում ենք այնպիսի դատավորներ, որոնք կառավարելի են, սնվում են սորոսական հիմնադրամներից՝ հանդիսանալով «Բաց հասարակության հիմնադրամի» անդամներ։ Հետևաբար, ԱԺ-ի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացնելուց հետո այլևս ՍԴ-ն չի կարողանա այն բեկանել և մենք մեր երկրում կունենանք տրանսգենդերներ, որոնք, եթե լավ եք հիշում, այս բաձրագույն ամբիոնից, որն իմ երկրի գերագույն բարձրագույն ամբիոնն է, պատմություն էին կերտում։ Որևէ մեկն, ով այստեղ նստած էր, չէր փոձում նրա ձեռքը բռնել և տրանսգենդեր հանդիսացող անձին ասեր, որ այստեղ պատմությունը կերտում են միայն օրենքներով՝ հայրենասիրական և ազգային ոգով ոգեշնչված։ Ուստի, քանի որ ԱԺ ամբիոնը պղծված է ես հիմա այստեղ խնկարկում եմ անում»,- հայտարարեց Սոնա Աղեկյանը և ծխեցրեց խունկը։
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, քանի որ հակահրդեհային կանոնների խախտում տեսավ և անջատեց գլխավոր ամբիոնի խոսափողը։ Անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ Աղեկյանը լքեց ամբիոնը։
Հարակից հրապարակումներ`
- Զուգահեռներ տարվեց ԱԺ քննարկումների և Նյուենբերգյան դատավարության միջև
- ՀԱԿ. Մարտի 1-ի գործերը քննող դատավորները գոնե պետք է հեռացվեն համակարգից
- Դատավորների աշխատավարձերը բարձրացնել մինչև եթե ոչ 5 մլն, ապա գոնե 1.5 մլն դրամ. նախարարի առաջարկը