Քաղաքական 09:25 25/02/2020 Հայաստան

Լիլիթ Գալստյան. Բոլշևիկյան մաղձով

ՀՅԴ ԳՄ անդամ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը գրում է.

«ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄԱՂՁՈՎ… Օրեր առաջ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև գիրք նվիրելու օր է, ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները Խնկո Ապոր գրադարանում մոտեցան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նրան երկու գիրք նվիրելու: Գրքերից մեկի հեղինակը Նիկոլ Աղբալյանն էր, մյուսինը՝ Կարինե Հակոբյանը: ԿԳՄՍ նախարարը վերցրեց գրքերը՝ հայացքն արագ սահեցնելով Ն. Աղբալյանի գրքի վրայով, կարդաց մյուս հեղինակի՝ Կ. Հարությունյանի անունը, անթաքույց բարձրաձայնելով երկրորդ գրքի հեղինակի առնչությամբ իր գոհունակությունը. 

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՉԻ ԿԱՐԵՎՈՐԸ… Եթե այս խոսքերը լսեի ՀՀ մի շարքային քաղաքացուց, որին քաղաքական իշխանությունը հավաքական ՊՈՂՈՍ, իսկ հանրությունը՝ ԶՈՄԲԻ անունով է կնքել, հաստատ կտխրեի, ցավ կապրեի տգիտության ու չարության այդ հրավառությունից: Բայց այդ նախադասության, այդ մտքի ու մտածումի հեղինակը մեր հանրային կյանքի մի չափազանց տարողունակ ու լուրջ հատվածի՝ ՀՀ կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարն է: Նախարար, որն այդ պահին, նաև ինքնաքարոզչական նպատակներով, գրադարանում էր և Թումանյանի օրն ավելի մարդեղեն ու ոգեղեն դարձնելու համար երեխաներին «Շունն ու կատուն» էր պատրաստվում կարդալ: Տխրելը կամ ցավ ապրելը քիչ է, մեղմ է, գրեթե՝ ոչինչ չասող:

Այդ անթաքույց հակակրանքից բոլշևիկյան մաղձի ու բուլգակովյան հերոսների ցեխոտ շինելի հոտ էր գալիս: Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ Հ. Թումանյանն ու Ն. Աղբալյանը գրական «Վերնատան» հիմնադիրներն են, ուր Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ կոփում էին հայ գրականությունն ու հայ գեղարվեստական միտքը: Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ ինքը Ն. Աղբալյանի իրավահաջորդն է, որ 1919 թ. Ն. Աղբալյանը է ՀՀ լուսավորության և արվեստի նախարարն էր։ Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ 1919 թ. Ն. Աղբալյանի հրամանագրով է հիմնադրվել Երևանի պետական համալսարանը, որի շրջանավարտն է ինքը:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ Ն. Աղբալյանը դաշնակցական, ազգային և պետական գործիչ լինելուց անդին, բացառիկ գրականագետ էր, մանկավարժ, լեզվաբան, գեղագետ և փիլիսոփա: Ե. Չարենցին, Կոմիտասին, Սայաթ-Նովային նվիրված նրա մենագրություններն այսօր էլ արդիական են: Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ բոլշևիկյան ռեժիմից մազապուրծ Ն. Աղբալյանն ու դաշնակցական մյուս գործիչները երբեք թույլ չտվեցին, որ ատելության սերմերը քայքայեն նոր սերնդի հոգին:

ԱՄԵՆ ԲԱՆԻՑ ՎԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ. սա էր նրանց կարգախոսն ու ուղերձը Սփյուռքին: Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ դաշնակցական երախտավորների մի ոսկե փաղանգ մեր պետական, ազգային ու մշակութային ինքնությունն է կերտել և կերտում. Սիամանթո, Ռ. Սևակ,Հ. Օշական, Ռ. Զարդարյան, Ա. Իսահակյան, Ա. Ահարոնյան, Լ. Շանթ, Մ. Իշխան, Համաստեղ, Վ. Շուշանյան, Ս. Սարգսյան, Ռ. Դավոյան, Ռ. Հովսեփյան… Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե հասկանա, որ Դաշնակցությունը համահայկական, համազգային կառույց է և այսօր էլ շարունակում է Սփյուռքի քաղաքական կազմակերպվածությամբ ծառայել Հայոց պետականությանը… Այս օրերին մի անասելի չքմեղանքով քաղաքական իշխանությունը փորձում է հասկանալ, թե որտեղ է գեներացվում ատելության խոսքը, որտեղի՞ց այսքան չարություն ու անհանդուրժողականություն, ինչու՞ է թույնի ու մաղձի չափաբաժինը վերածվել ազգային անվտանգության սպառնալիքի: Իմ երկիր հնամյա, սա էլ կանցնի…

Բայց արդյոք իրավունք ունի՞ իմացության, մտահորիզոնի, քաղաքակրթական, ազգային արժանապատվության, քաղաքական հանդուրժողականության տվյալ պաշարով մեկը լինել կառավարության անդամ, ղեկավարել գերատեսչություն, որը պատասխանատու է երկրի համար ամենառազմավարական ոլորտների՝ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության ու սպորտի համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}