Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Ժնևում քննարկել են ղարաբաղյան հարցը
Փետրվարի 25-ին, Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքը:
Համաձայն տեղեկության՝ արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգային հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ