Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը
Կահիրեում 91 տարեկան հասակում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով «Al Youm as Sabia»-ին:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, քաղաքական գործիչը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
Մուբարաքի ընտանիքը դեռ չի հաստատել մահվան մասին տեղեկատվությունը: Սակայն, հրապարակման համաձայն, նախկին առաջնորդ Մուբարաքի որդու՝ Ալաա Մուբարաքի ընկերներն արդեն ցավակցություններ են հրապարակել սոցիալական ցանցերում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ