Դատավորների աշխատավարձերը բարձրացնել մինչև եթե ոչ 5 մլն, ապա գոնե 1.5 մլն դրամ. նախարարի առաջարկը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը հարց ուղղեց զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Դատավորը հետաքրքրվեց, թե իջեցնելով դատավոր դառնալու տարիքային ցենզը մինչև 25–ի, արդյո՞ք չեն իջեցնում գիտելիքների մակարդակի և փորձի պահանջը։
«25 տարվա կյանքի փորձը շատ հարաբերական է։ Հնարավոր է մարդը 30-40 տարեկանում այդպես էլ կյանքի փորձ չունենա։ Բայց 25-28 տարեկան չեմ կարծում, որ սկզբունքային հարց է։ Կարծում եմ ընդհանարպես տարիքային ցենզ չպետք է լինի։ Ապագայում դատավորներ պետք է դառնան 35-40 տարեկանում՝ Ձեր ասած փորձառությունը ձեռք բերելուց հետո»,– նկատեց նախարարը և նկարագրելով ներկա իրավիճակը՝ հավելեց. «Բայց չպետք է մոռանանք, թե հիմա մենք ինչ իրավիճակ ունենք։ Նախ պետք է հաշվի առնել ավելի ավագ տարքի մարդկանց և երիտատասարդների կրթությունը։ Արդյոք ավագ սերնդի բազային կրթությունն ավելի ճիշտ է արտացոլում ներկա իրավիճակի պահանջները, թե՝ երիտասարդ սերնդի։ Օրինակ լեզուների իմացության մասով, որպեսզի տարբեր դատական աղբյուրներից օգտվեն և այլն։ Մենք չենք ասում, որ ճիշտ է անփորձ մարդկանց դատական համակարգ բերել, մենք ասում ենք այս անցումնային շրջանում կարևորում ենք երիտասարդ մոտիվացված մարդկանց դերելը դատական համակարգի առողջացման գործընթաց»։
Հարցի հեղինակը նկատեց, որ դատավորների աշխատանքը գրավիչ չէ և օրենքի փոփոխությամբ համակարգը նոր կադրերով լրացնելու խնդիրն է լուծվում։
«Բայց շատ կարևոր է գործող դատավորների անկախության, սոցիալական երաշխիքների ապահովումը։ Դատավոների աշխատանքը գրավիչ դարձնելու փոխարեն, խնդիրն ուզում ենք լուծել երիտասարդներին ներգրավելով»,– հավելեց Արթուր Պողոսյանը։
Նախարարը պատասխանեց, որ դիտարկվում է դատավորների սոցիալական վիճակի բարելավումը և այն գրավիչ դարձնելու համար ապագայում աշխատավարձերը պետք է բարձրացվեն եթե ոչ 5 մլն, ապա գոնե 1.5 մլն դրամ, որպեսզի մասնավոր ոլորտից գան դատական համակարգ։
Իսկ նախարարը նույնիսկ առաջարկել է դատավոր դառնալու տարիքային ցենզը սահմանել 22 տարեկանը, բայց չի ընդունվել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ