ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը
«Ոստիկանական հերթական գործը լուծում է ստանում» վերտառությամբ լուրում ,փետրվարի 18–ին Panorama.am գրել էր, որ ՍԴ-ն բանավոր ընդացակարգով քննել էր Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ վարչական դատարանի դիմումների հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 16.1-ին հոդվածի ՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Վիճարկված իրավական նորմերով ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում, վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից։ Այդ նորմը հակասում էր Սահմանադրության մի շարք դրույթներին։
Այսօր ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը, որով բավարարեց վիճարկվող հոդվածը հակասահմանադրական ճանաչելու Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին