Վերջը լավ լինի. Սպարտակ Սեյրանյան
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ սուբյեկտիվ ընկալմամբ, միակ տարբերակը, որը ցանկացած հակամարտության կամ վեճի բոլոր կողմերին կարող է բավարարել, դա մի այնպիսի անորոշ անկապություն կամ անկապ անորոշություն պետք է լինի, որը ցանկացած կողմը կկարողանա ներկայացնել որպես իր հաղթանակը, կամ գոնե ձեռքբերումը, կամ գոնե դիմացինի պարտությունը: Մոտավորապես Մյունխենի շոուի նման մի բան, որը Ադրբեջանում գովազդվում է որպես 10-0 հօգուտ Ալիևի, իսկ Հայաստանում ՝ 10-0 հօգուտ Փաշինյանի:
Գովազդին դեմ չեմ՝ այդպես ասենք, բայց վերջը լավ լինի»։